Մամուլ 1 տարի առաջ - 07:45 11-04-2025

«Կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք». Աղազարյանին կաշառքի գործով հարցաքննության են կանչել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այսօր ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կրկին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։ Մեզ հասած տեղեկություններով, հարցաքննությունը լինելու է մանր եղջերավոր անասուններ էմիրատներ արտահանելու կաշառքի քրեական գործի վերաբերյալ: ԱԺ պատգամավորը եւ էլի մեկ մեղադրյալ առերես հարցաքննության կներկայանան։

Նշենք, որ Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Աշոտը, պատմել է իրավապահներին, որ 300 հազար ԱՄՆ դոլար կաշառքը չեն կարողացել տալ ու վերջում պայմանավորվել են 100 հազար դոլար տալ Աղազարյանին։ Գնացել, հանդիպել են նրան ՀՀ Ազգային ժողովին հարակից զբոսայգում, եւ հենց այնտեղ 20 հազար դոլար է առաջարկվել Աղազարյանին, սակայն պատգամավորը զայրացել է ու ասել, թե «պայմանավորվել էինք 100 հազար ԱՄՆ դոլար, ինչու եք քիչ բերել, չեմ վերցնում»: Առաջարկել է՝ «կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք»։ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը այս քրեական վարույթով մեղադրյալ է եւ չի ընդունում մեղադրանքը։

Հավելենք նաեւ, որ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձանց մասով քրեական գործը դատարանում է, իսկ Հովիկ Աղազարյանի առնչությամբ քննությունը Հակակոռուպցիոն դատարանում է շարունակվում, եւ այս վարույթի շրջանակում էլ այսօր նրան կրկին կանչել են Կոմիտե»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
18:00 Ընդդիմությունը կաշկանդված է. ինչու է ՔՊ-ն վրդովվում «սրիկայաբար» բառից
18:39 Բիլլ Գեյթսի դստերը կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում
20:27 Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ԱԹՍ-ների և դրանց մասերի ներմուծման համար