Մամուլ 4 տարի առաջ - 09:37 07-04-2022

ԱԱԾ-ն կարող է հարցաքննության կանչել Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նալբանդյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործով Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը որոշել է քննության առարկա դարձնել նաեւ առանձնատունը պատշաճ գնելու գործընթացը, ինչը ենթադրում է, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրելու առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանին, որը հասարակությանը հայտնի դարձավ «Գոլդեն Փելիս» գերթանկարժեք հյուրանոցը գնելով: Ինչպես հայտնի է, գործարքն արվել է այս տարվա մարտի 1-ին։ Նալբանդյանի ընտանիքն առանձնատան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2.452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչեւ օգոստոս կվճարի։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել էր Մոնումենտում գտնվող իր շքեղ առանձնատունը, որը դեռեւս 2018 թվականից ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում կալանքի տակ էր պահվում: Եվ, ահա, նախկին վարչապետի առանձնատան վաճառքի թեման դարձել է լուրջ կռվախնձոր, թե ինչպես եւ ում թեթեւ ձեռքով նախկին վարչապետը կարողացավ կալանքի տակ գտնվող տունը վաճառել:

Առանձնատան վաճառքի գործընթացի օրինականությունը ստուգելու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ուղարկել էր ԱԱԾ՝ ստուգելու, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն ուսումնասիրել է եւ դատելով իրավիճակից՝ բավարար հիմքեր է գտել, որ առանձնատան գնման գործընթացը ինչ-ինչ ճանապարհով է իրականացվել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին