Մամուլ 4 տարի առաջ - 08:26 07-10-2021

ՀՔԾ-ն հարցաքննության է կանչել Հայկ Սարգսյանին. Գեղամ Մանուկյանի ծեծի մասով որոշում կկայացվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել՝ օգոստոսի 25-ին Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որից հետո կայացրել է որոշում: Թե ինչ որոշում է կայացրել ՀՔԾ-ն, հայտնի կդառնա այսօր։ Բանն այն է, որ, առկա փաստերի համաձայն, հենց Սարգսյանն է հարվածել Մանուկյանին:

Ի դեպ, այսօր Գեղամ Մանուկյանին կրկին անգամ հրավիրել են ՀՔԾ, որպեսզի ծանոթանա քրեական գործի նյութերին: Արդյոք ՀՔԾ-ն այս գործը կուղարկի դատարան, թե Աժ մյուս միջադեպերի նման գործը կկարճի, պարզ կլինի այսօր: Սակայն դատելով, թե ինչ ցուցմունք է տվել Գեղամ Մանուկյանը, ակնհայտ է մեկ բան, որ քրեական գործը կկարճվի:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ակնհայտ երեւում է, որ Գեղամ Մանուկյանին ծեծի է ենթարկում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Եվ, ահա, ՀՔԾ-ում կոնկրետ ցուցմունք են ուզում Գեղամ Մանուկյանից, որ նա, ըստ էության, ցուցմունք տա Հայկ Սարգսյանի դեմ, սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, Գեղամ Մանուկյանը ՀՔԾ-ում նշել է, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրված զանգվածային խուլիգանություն էր:

Ակնհայտ է որ ՀՔԾ-ում իրավաբանությունը կպարտվի «դուխ»-ին, եւ քրեական գործ քննող քննիչը չի համարձակվի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին