Ուղիղ եթեր
Դա ապօրինություն է․ մարզային տրանսպորտի վարորդները Երևանում երթևեկողներից պահանջում են 150 դրամ
copy image url

Դա ապօրինություն է․ մարզային տրանսպորտի վարորդները Երևանում երթևեկողներից պահանջում են 150 դրամ

Ներքին 2 ամիս առաջ - 19:42 09-04-2025
Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ է ստացել, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի թանկացմանը զուգահեռ մարզային տրանսպորտի վարորդները, որոնք մուտք են գործում մայրաքաղաք, Երևանի կանգառներից նստող քաղաքացիներից պահանջում են 150 դրամ։

Oragir.News-ը թեմայի առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանից, ով նշեց, որ դա իրենց լիազորությունների տիրույթում չէ։

«Դա մեր ոլորտը չէ, մեր լիազորությունների մեջ չի մտնում։ Ես չեմ կարող ասել, թե ում լիազորությունների մեջ է մտնում դա»,- ասաց նա։

Հաշվի առնելով, որ մարզային տրանսպորտի սակագինը մրցույթային կարգով որոշում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Oragir.News-ը կապ հաստատեց ՏԿԵՆ մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանի հետ, ով նշեց, որ այդ վերահսկողությունն իրականացնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

«Տրանսպորտի հետ կապված ցանկացած վերահսկողություն իրականացնում է տեսչական մարմինը, սակագները սահմանվում են մրցութային կարգով։ Խախտումների և վերահսկողության հետ կապված բոլոր հարցերը պետք է ուղղեք տեսչական մարմին»,- ասաց նա։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանի հետ, ով նշեց, որ եթե քաղաքացիները նման դեպքերի են առնչվում, պետք է զանգահարեն տեսչական մարմնի թեժ գծին։

«Դա ապօրինություն է, որովհետև իր երթուղին տրված է օրինակ Եղվարդից Մատենադարան, ինքը իրավունք չունի օրինակ Բաղրամյանից մարդ վերցնի ու ավելորդ գումար վերցնի։ 85-10 համարին թող զանգեն, կամ ուղեգիծը կամ համարը ասեն, ահազանգի հիման վրա, որ ստուգում բացենք»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ այդ տրանսպորտների պատուհանների փակցված է «Ուղեվարձը՝ 150 դրամ և կանխիկ» գրություն, Ելենա Զոհրաբյանը նկատեց․ «Դա ևս ապօրինի է»։

Փաստացի՝ Երևանի հասարակական տրանսպորտի թանկացման ֆոնին մարզային տրանսպորտի գծատերերն ակտիվացել են, սակայն վերահսկողության համար ահազանգ է անհրաժեշտ։

Ամենից շատ դիտված

14:37 Շատ կցանկանայի, որ Ռուբեն Հախվերդյանն ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյան
15:38 «Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել
12:37 Իշխանությունը նման է փողոցի այն տղային, ով ասում է` մի խփեք, ամեն ինչ կանեմ.  դերասան
17:51 Մեր գեղումը 50 «սուբահ» տղա ունենք, պարապ են, ամուսնանում չեն. քարինջեցի
14:53 Մարդկության պատմության մեջ միակ ինկոգնիտո ոջիլը. Աննա Հակոբյանը շարունակում է վիրավորել
17:25 Ինչո՞ւ է Հայաստանում բրուցելոզը տարածվում․ պարզաբանում է առողջապահության փորձագետը
19:17 Մանկատան մահացած սանին տուն չեն տալիս, որովհետև ողջերին էլ չեն տվել. մի պատմություն
21:12 Ապականվածը փորձում է ապականել մեր հավատքը, որ պատմության դասագրքերում ժամանակները համարվեն ապականված, ոչ թե ինքը
09:05 ՔՊ վարչությունից ո՞վ կլինի կաթողիկոսի թեկնածու
13:50 Ես ասացի այո․ դերասանուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է