Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:14 07-04-2025

Սյունիքից սկսած՝ հայ ժողովուրդն է մեզ աջակցել, ոչ թե իշխանությունը. արցախցի

«Մեր պայքարը մեր իրավունքների համար է, քաղաքական նպատակ չի հետապնդում։ Մենք ուզում ենք, ինչպես միջազգային կարգն է, ապրենք այստեղ։ Այստեղից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայերին, որոնք այստեղ մեզ հույս են տվել օգնելու, որ մենք կարողացել ենք այսքան ժամանակ ապրել։ Դա մեր հայ ազգի շնորհքն է, ոչ թե իշխանության։ Մեզ շատ ջերմ են ընդունել այստեղ, ինչի շնորհիվ մենք մեզ շատ լավ ենք զգացել։ Մեզ հաց, ջուր և օդ են տվել՝ սկսած Սյունիքից և վերջացրած բոլոր մարզերով»,- Oragir.News-ին ասաց Ազատության հրապարակում արցախահայերի իրավունքների համար պաշտպանության ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ չնայած ինքը կազմակերպիչ չէ, բայց գալու և մասնակցելու է ոչ միայն արցախահայերի, այլև բոլոր հայերի իրավունքների համար։

«Ցավում եմ, որ մեր կամքին հակառակ հայտնվել ենք Մայր Հայաստանում՝ այն էլ այս կարգավիճակով։ Մայր Հայաստանում պիտի խաղաղ ժամանակ հայտնվեինք՝ առևտուր անելու, սովորելու համար, բայց հիմա այսպես է՝ թե ում և ինչի միջոցով ենք այստեղ հայտնվել՝ ես չեմ կարող ասել։ Բայց այժմ այստեղ ենք մեր իրավունքների համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ եթե այդ սոցիալական օգնությունները չլինեն, շատ մարդիկ կհայտնվեն դրսում, իսկ դրսում հայտնված մարդն ամեն քայլի կարող է դիմել։ Նրանք նաև հավելեցին, որ ՀՀ իշխանությունների կողմից սոցիալական ծրագրերի նման կրճատումը կապված է նրա հետ, որ իշխանությունները ուզում են վերջնականապես հրաժարվել արցախահայերից՝ ինչպես Արցախից։

Հիշեցնենք, որ մարտի 29-ից արցախահայերը ակցիա են իրականացնում իրենց իրավունքների պաշտպանության համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով

Ձեզ գուցե հետաքրքրի