Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:50 03-04-2025

Բանակում ինչ խնդիր լինում ա, հարձակվում են նախարարի վրա, բայց չեն ասում՝ խնդիրը բանակից չի. Փաշինյան

Բանակում ինչ լինում է, բոլորս հարձակվում ենք պաշտպանության նախարարության վրա։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հա լավ, մեկ, երկու, երեք, չորս, տաս, հետո երբ որ ուսումնասիրում ես, կարդում ես, կարդում ես, կարդում ես, կարդում ես, կարդում ես, հետազոտություն ես պատվիրում, հարցնում ես, մեկ էլ ասում ես՝ մի րոպե, բայց այս պրոբլեմներից ոչ մեկը բանակում չի ձևավորվել։ Ոչ մեկը։ Այդ բոլոր պրոբլեմները քաղաքացիական կյանքից այսպես կտոր-կտոր-կտոր գալիս են, մի տեղ, փազլի կտորները մի տեղ հավաքվում են և փազլը հավաքվում է։ Շատ պարզ տրամաբանությամբ, շատ պարզ պատճառաբանությամբ, ու մենք սա չենք հասկանում։ Գնում ենք, ասում ենք՝ այս անենք բանակում, բանակում անելը արդեն ուշ է, ժողովո՛ւրդ ջան։ Բանակում էլ չենք կարող բան անել, պիտի մանկապարտեզում, դպրոցում անենք, բուհում պետք է անենք»,- ասաց նա։

Ապա նշեց, որ բանակում էլ իր հերթին, սա չի նշանակում, որ այնտեղ չպետք է ոչինչ անել։ «Դեպքեր է լինում, չէ՞, որ ուզում ենք հասկանալ, լավ, ինչի՞ է այդ ամենն ինչը տեղի ունեցել, ինչի՞ է տեղի ունեցել։ Եվ հասկանում ես, որ մեր երեխաները դպրոցից դուրս են գալիս հոգեբանական պատրաստություն չունենալով, կյանք են մտնում հոգեբանական պատրաստություն չունենալով, հոգեբանորեն թույլ լինելով, թույլ կամքով: Դե եկեք չասենք սա, եկեք չասենք սա, բայց ինչքա՞ն կլինի չասել սա»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
18:54 Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է