Իլոն Մասկը X-ն ինքն իրեն է վաճառել․ Reuters 
copy image url

Իլոն Մասկը X-ն ինքն իրեն է վաճառել․ Reuters 

Մամուլ Արտաքին 2 շաբաթ առաջ - 10:48 31-03-2025
Իլոն Մասկն իր X հարթակը (նախկինում՝ Twitter) վաճառել է սեփական xAI ընկերությանը, որը զբաղվում է արհեստական բանականության ստեղծմամբ։ Գործարքի արժեքը կազմել է 33 միլիարդ դոլար։ Այս մասին գրում է Reuters-ը։

Մասկի խոսքով՝ այս միավորումը թույլ կտա xAI-ին և X սոցիալական ցանցին ավելի արդյունավետ աշխատել՝ միասին զարգացնելով արհեստական բանականությունը։ Գործարքից հետո xAI-ի արժեքը հասել է 80 միլիարդ դոլարի։

X-ի բաժնետերերին նախապես չեն տեղեկացրել գործարքի մասին։ Նրանց ուղղակի փաստի առաջ են կանգնեցրել։

Հիշեցնենք, որ 2022-ին Մասկը Twitter-ը գնել էր 44 միլիարդ դոլարով։

Ամենից շատ դիտված