Ներքին 38 րոպե առաջ - 10:35 05-11-2026

Սամվել Կարապետյանի փաստաբանը կբողոքարկի մեկամսյա կալանքի որոշումը

Հակակոռուպցիոն դատարանի՝ Սամվել Կարապետյանին մեկ ամսով կալանավորելու որոշումն ապօրինի է և անհիմն։

Այն անպայման բողոքարկվելու է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։

«Դատարանը բավականին երկարատև, մանրակրկիտ քննեց միջնորդությունը, թեև մենք ակնկալիք ունեինք, որ այդ միջնորդությունն ակնհայտ ապօրինի է, որևէ իրավական քննադատության չի կարող դիմանալ։

Բայց դատարանն անհասկանալիորեն որոշեց բավարարել այն, չնայած բավարարեց մեկ ամիս ժամկետով։

Մենք գտնում ենք, որ դա ապօրինի որոշում է, անհիմն է, և անպայման բողոքարկելու ենք։ Սա միանշանակ քաղաքական դրդապատճառներ է պարունակում, և որևէ օբյեկտիվ, անաչառ դիտորդ չի կարող այս գործն ուսումնասիրել ու այդ քաղաքական դրդապատճառները չտեսնել»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքը փոխարինվեց բանտային կալանքով՝ մեկ ամիս ժամկետով։

Հիշեցնենք՝ 9 անձի, այդ թվում Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել