Արտաքին 1 տարի առաջ - 21:59 27-03-2025

Եվրոպական երկրներն «օժանդակ ուժեր» կուղարկեն Ուկրաինա. Մակրոն

Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում գագաթնաժողովից հետո անցկացված մամուլի ասուլիսում։ Հայտնում է News.am-ը:

Ըստ նրա՝ գագաթնաժողովի մասնակից երկրները պայմանավորվել են, որ ապագա անվտանգության երաշխիքները պետք է հիմնված լինեն երեք բաղադրիչների վրա:

Մասնավորապես, ըստ նրա, ֆրանկո-բրիտանական համատեղ առաքելությունը պետք է մեկնի Կիև՝ կարիքներն ուսումնասիրելու և պարզելու՝ ինչ կարելի է անել ապագա բանակին աջակցելու համար։

Օժանդակ ուժերը, որոնք, ըստ նրա, չեն տեղակայվի հակամարտության գծում, աջակցություն կցուցաբերեն «ռազմավարական» տարածքներում և ավելի լայն ազդակ կդառնան Եվրոպայի վերազինման և եվրոպական տեսակետի ներկայացման համար:

Նա նշել է, որ աշխատանքը կշարունակվի, և իրեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերին հանձնարարություն է տրվելու պահպանել խմբի թափը:

Մակրոնը հավելել է, որ մի շարք երկրներ, դրանց թվում՝ Ֆրանսիան լրացուցիչ պարտավորություններ են ստանձնել Ուկրաինային օգնելու համար:

Նա միաժամանակ միացել է մյուս առաջնորդներին՝ հայտարարելով, որ «պատժամիջոցները չեղարկման ժամանակը դեռ չի եկել», քանի որ դրա համար անհրաժեշտ է վերջնական խաղաղ կարգավորում։
Ըստ Մակրոնի՝ մասնակից երկրները պայմանավորվել են պահպանել և մեծացնել ճնշումը, ներառյալ՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» վրա։

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ արտգործնախարարներին հանձնարարվել է ուսումնասիրել հրադադարին աջակցող ցանկացած ուժերին առնչվող կոնկրետ իրավական հարցեր, և նրանց հանձնարարվել է երեք շաբաթից զեկույց ներկայացնել:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»