Ուղիղ եթեր

Օրակարգ․ Թուրքիան հասկացնում է, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանին չի աջակցի․ Ռուբեն Սաֆրաստյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ԳԱԱ ակադեմիկոս, թյուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Ռուբեն Սաֆրաստյանի հետ զրուցել ենք թուրքական լրատվամիջոցներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, դրանցում տեղաշարժերի բացակայության, Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգձգելու, նոր պատերազմի վտանգի, Սիրիայում տեղի ունեցած ցեղասպանության, դրանում Թուրքիայի ներգրավվածության, հայ համայնքին պաշտպանելու հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է՝ թուրքական կողմն Ադրբեջանին հասկացնում է, որ Հայաստանի հետ նոր պատերազմի դեպքում վերջինիս չի աջակցի։ «Թուրքիան, ըստ էության, չեմ կարծում, որ զսպում է Ադրբեջանին, բայց քանի որ Թուրքիային պետք չէ, ինքն անհրաժեշտություն չի տեսնում այստեղ իրադրությունը սրելու մեջ, քանի որ հիմա իր համար բարենպաստ է, նա հավանական է՝ Ադրբեջանին հասկացնում է, որ չի աջակցի Ադրբեջանի ռազմական՝ լայնածավալ ռազմական գործողություններին՝ Հայաստանի դեմ։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը չի գնա, իմ կարծիքով, էսկալացիայի։

Այսինքն՝ կարող է զսպողի դեր է կատարում, բայց ոչ թե զսպում է, այլ հասկացնում է։ Այստեղ պետք է այդ նրբություններին ծանոթ լինենք։ Եթե էսպես չորով, ինչպես ասում են, վերցնենք, այո՛ եթե Թուրքիան շատ ուզի կարող է Ադրբեջանի քաղաքականության վրա այնպիսի ճնշում գործադրի, որ Ադրբեջանն անի այն, ինչ Թուրքիան է ուզում, եթե շատ ուզի»,- ընդգծեց նա։

Ակադեմիկոս Սաֆրաստյանը նշեց նաև, որ թեպետ Հայաստանի հանդեպ Թուրքիայի հռետորաբանությունը փոխվել է, այնուամենայնիվ հայ-թուրքական կարգավորման գործընթացում դեռևս դրական տեղաշարժեր չկան։

«Եթե մենք գնահատում ենք հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի առանձնահատկությունները, ապա, իմ կարծիքով, դրանք հետևյալն են․ ի տարբերություն նախորդ փուլերի, իսկ սա չորրորդ փուլն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի՝ մենք տեսնում ենք թուրքական կողմից հռետորաբանության փոփոխություն։ Թուրքիան հանդես է գալիս կարծես թե ավելի կառուցողական դիրքերից՝ հռետորաբանության մակարդակով՝ միառժամանակ պահպանելով նախապայմաններից իրենց կարծիքով ամենակարևորը, որ կապում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ։ Իսկ եթե իրական գործընթացը դիտարկենք, ապա տեղաշարժ տեղի չի ունեցել»,- ասաց նա՝ հավելելով, որ թուրքական լրատվամիջոցներին Փաշինյանի տված հարցազրույցի մեջ արտառոց ոչինչ չկա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան