Արտաքին 1 տարի առաջ - 17:43 22-02-2025

ՀՅԴ Հոլանդիայի ամբողջ ընտանիքը մերժել է հանդիպել Զարեհ Սինանյանի հետ

ՀՅԴ «Արամ Մանուկեան» Կոմիտեն տեղեկացնում է․

«17-20 փետրուարին այսպէս կոչուած «աշխատանքային այցով» Հոլանդա ժամանած է Սփիւռքի յանձնակատար Զարեհ Սինանեան:

Այս այցելութեան ընթացքին ան հանդիպումներ ունեցած է տարբեր քաղաքներու մէջ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հոլանդայի ամբողջ ընտանիքը, իր Հայ Դատի, երիտասարդական միաւորներով, ուղեկից միութիւններով՝ ՀՄԸՄ, ՀՕՄ, ինչպէս նաեւ իրեն ենթակայ կառոյցներով մերժեց որեւէ հանդիպում ունենալ անոր հետ:

Այս պոյքոթին պատճառը յստակ է ու մեկին: Յանձնակատարը ուղղակի դրածոն է վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձին եւ կամակատարը անոր: Պատերազմի խայտառակ պարտութիւն բեմադրած, 9 նոյեմբերի դաւադիր անձնատուութիւն ստորագրած, թշնամիին հայրենի հող զիջած, թուրքին հետ առանց նախապայմանի սիրաբանութեան անցած, ազգը պառակտած, Սփիւռքի քայքայման ուղղութեամբ գործող, Հայ Դատը ուրացող անձը եւ անոր կամակատարները տեղ չունին մեր յարկին տակ, ինչպէս նաեւ չունինք փոխանակման որեւէ թեմա անոնց հետ:

Աւելին: Սինանեան իր պաշտօնին նշանակման առաջին իսկ օրէն գործեց Սփիւռքի աւանդական կառոյցները քանդելու եւ բաժնելու ուղղութեամբ, որ կը կազմէ իր իշխանութեան դաւադիր ծրագիրներէն մէկը: Սփիւռքի մէջ ան զօրակցեցաւ, աշխատեցաւ ու տակաւին կը շարունակէ աշխատիլ նորաբոյս, ինքնակոչ միութիւններու հետ, որոնք ոչ մէկ ներդրում ունեցած են կամ ունին համայնքէն ներս եւ կը յաւակնին վերցնել գաղութին ղեկը եւ շրջանցել աւանդական կառոյցները, որոնց տասնամեակներու վաստակը անժխտելի է:

Ազգին ու Հայրենիքին չարիք հանդիսացող իշխանութեան հեռացումը կը մնայ մեր միակ պահանջը:

ՀՅԴ «Արամ Մանուկեան» Կոմիտէ»

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ