Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 19:27 20-02-2025

Թուրքիան դարձել է Եվրոպայի աղբավայրը. The Guardian

Բրիտանական «The Guardian» թերթը լրագրող Ալեքսանդր Քլափի ստորագրությամբ հոդվածում բացահայտել է, որ Թուրքիան, չնայած «Զրո աղբ» նախագծի հռչակմանը, վերածվել է Եվրոպայի աղբի հիմնական ներմուծողի:
Հոդվածը, որը վերնագրված է «Զրո աղբի երկիր դառնալու խոստումը տվող Թուրքիան դարձել է Եվրոպայի աղբի թաղման վայրը», ներկայացնում է, թե ինչպես է Չինաստանի կողմից աղբի ներմուծումը դադարեցնելուց հետո Թուրքիան դարձել Եվրոպայի հիմնական վերամշակման կենտրոնը:

Ընդգծվում է սակայն, որ պլաստիկի մեծ մասը չի վերամշակվում, այլ վերածվում է թունավոր աղբի կույտերի:
Հեղինակը նշում է, որ 2017 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, հայտարարել էր, որ երկիրը 15 տարվա ընթացքում կդառնա «զրո աղբի» երկիր:

Այս նախաձեռնությունը սկզբում արժանացել է «Միավորված ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) և «Համաշխարհային բանկի» (ՀԲ) բարձր գնահատականի, սակայն Քլափըը նշում է, որ այս բոլոր միջազգային գովասանքների հետ մեկտեղ, Թուրքիան շատ արագ դարձել է աշխարհի ամենամեծ պլաստիկ աղբի ներմուծողներից մեկը և, հետևաբար, դարձել ամենամեծ թունավոր աղբավայրերից մեկը:
Հոդվածում մանրամասն նկարագրվում է, թե ինչպես է Ադանա քաղաքը դարձել աղբի հիմնական կենտրոն:

Հատկանշական է համարվում նաև այն, որ երբ Էմինե Էրդողանը հայտարարեց Թուրքիայի «զրո աղբի» նախագծի գործարկման մասին, Չինաստանը հայտարարեց, որ այլևս աղբ չի ընդունելու:

Այս որոշումից հետո Եվրոպայի աղբը սկսեց ուղղվել դեպի այլ երկրներ, ինչպիսիք են Լիբերիան, Թունիսը, Ինդոնեզիան և Մալայզիան: Այս ընթացքում էլ հենց Թուրքիան դարձավ Եվրոպայի ամենամեծ պլաստիկ աղբի ներմուծողը:
Լրագրողը հավելում է նաև, որ աղբի գլոբալ առևտուրը, ըստ էության, հանցավոր ցանց է, իսկ Մեծ Բրիտանիան, որը փորձում է երևալ որպես շրջակա միջավայրի պահպանության ոլորտում օրինակելի երկիր, իր պլաստիկ աղբի մոտ կեսն ուղարկում է Թուրքիա:

«Թուրքիան, «Զրո աղբ» նախագծի հայտարարությունից երեք տարի անց, 750 հազար տոննայից ավելի պլաստիկ աղբ է ներմուծել Եվրոպայի տարբեր երկրներից՝ դառնալով աշխարհի ամենամեծ պլաստիկ աղբի ներմուծողը: Այսինքն ամեն վեց րոպեն մեկ մի ամբողջ բեռնատար աղբ է մուտք գործում Թուրքիա»,-գրել է նա:
Հեղինակը նաև նշում է, որ Թուրքիան ոչ միայն աղբ է ներմուծում, այլև պլանավորում է Ադանա-Ջեյհան հատվածում (ըստ ամենայնի Ադանա քաղաքից դեպի Ջեյհան քաղաք ընկած տարածքը) ստեղծել «մեգա նավթաքիմիական արդյունաբերական գոտի», ինչը, ըստ նրա, կնվազեցնի «ածխածնի հետքը»:

Քլափը գրում է. «Ադանան այլևս պարզապես աղբ չի հավաքելու: Փոխարենը, այն կկառուցի իր ապագա տնտեսությունը դրա հիման վրա: Իսկ Թուրքիան այլևս չի ձևացնի, թե պարտավորված է զրո աղբի ապագայի համար»:

Աղբյուր՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք