Ուղիղ եթեր
Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 21:45 17-02-2025

Ինչու Օջալանը չդիմեց քրդերին, ինչ սպասել․ թյուրքագետի կարծիքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Այդ խնդիրը լուծելն այդքան էլ հեշտ չէ, ոչ մի թվականի էլ մի սպասեք։ Երբ ինչ-որ մեկը կոնկրետ թվական է ասում, դա ավելի շատ ցանկություն է, քան արդեն ձեռք բերված պայմանավորվածություն, որովհետև այստեղ շատ բաներ կան, որոնք պետք է համաձայնեցվեն»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում գտնվող Ադդուլլահ Օջալանը փետրվարի 15-ին ուղերձով հանդես չեկավ։

Թյուրքագետը շեշտում է՝ Օջալանը չի ցանկանում ամբողջությամբ ասել այն ամենը, ինչը Թուրքիայի իշխանություններն են ցանկանում, իսկ վերջիններս էլ պատրաստ չեն անել այն ամենը, ինչն Օջալանը ցանկանում է։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ինչ-որ կոնսենսուսի գալ, որը հավանաբար առաջիկայում տեղի կունենա․

«Եթե կարողանան Օջալանին համոզեն, և ես կարծում եմ, որ վերջիվերջո կհամոզեն, որովհետև Օջալանն էլ է մարդ և ուզում է հանգիստ ապրել, պետք է այնպես արվի, նա իր դեմքը չկորցնի։ Մյուս կողմից՝ ո՛չ Օջալանը, ո՛չ էլ մյուսները չեն ցանկանում, որ այդ տարիների պայքարը կորի։ Այստեղ մի խնդիր էլ կա․ անգամ եթե Օջալանն ամեն ինչի պատրաստ լինի, իր շրջապատն իրեն թույլ չի տալ դա անել։ Այսինքն՝ դա միայն Օջալանից կախված չէ, և ինձ թվում է այս պահին քննարկումներ են գնում՝ ոչ միայն Թուրքիայի իշխանությունների և Օջալանի միջև, այլ նաև Օջալանի և իր կուսակցության մյուս ներկայացուցիչների և այսօր Թուրքիայի պառլամենտում գտնվող քրդական կուսակցության ներկայացուցիչների միջև»։

Տիրան Լոքմագյոզյանի համոզմամբ՝ սա շատ բարդ հարց է, որովհետև վերջիվերջո Օջալանն ինչ էլ ասի կուսակցության ներսում խնդիր է առաջացնելու։ «Ոչ միայն PKK-ի՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության, այլ նաև PKK-ի սիրական ճյուղերի միջև։ Ինչ էլ ասի, ինչ էլ անի միևնույնն է՝ պառակտում լինելու է»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին՝ Էրդողանին ի վերջո կհաջողվի՞ լուծել քրդական հարցը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ Էրդողանը Թուրքիայում քրդական հարցը մեծ հաշվով լուծել է, և արդեն քանի տարի է, ինչ քրդերը Թուրքիայում ոչ մի գործողություն չեն իրականացնում։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Էրդողանն այժմ ձգտում է քրդական հարցը լուծել նաև Թուրքիայի սահմաններից դուրս։

«Իրաքի քրդերը բազմաթիվ խմբերի են բաժանված, ու իրենք իրար հետ հաշտ չեն, անգամ իրար դեմ պայքարում են, և Իրաքի քրդերի հետ հաջողվեց ինչ-որ կոնսենսուս ձեռք բերել։ Այսինքն՝ իրենք պետք է ձայն չհանեն և անգամ պայքարեն PKK-ի դեմ՝ միայն թե թուրքերն իրենց գլխին չխբեն։ Հիմա հերթը հասել է Սիրիայի քրդերին, որոնց մեջ, ինչպես ասացի, խմբեր կան, որոնք Օջալանի հետ կապ ունեն։ Հիմա այդ քրդերի հարցը լուծելու խնդիրն է, այսպես թե այնպես ուզում են լուծած լինել։ Իհարկե Օջալանի կամ Թուրքիայի քրդերի շնորհիվ PKK-ի հարցը հաջողվի խաղաղ ճանապարհով լուծել, ապա դա պառակտում է առաջացնելու, ինչը Թուրքիայի օգտին է, իսկ մնացած հարցերն էլ Էրդողանը ռազմական ուժով կլուծի»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ամիսներ շարունակ սպասում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում գտնվող Ադդուլլահ Օջալանի ուղերձին։ Ակնկալվում էր, որ այն պետք է հնչեր փետրվարի 15-ին, սակայն դա տեղի չունեցավ։

Փետրվարի 15 ամսաթիվն իր մեջ յուրօրինակ սիմվոլիկա ուներ․ 1999 թվականի հենց այդ օրն է Օջալանը ձերբակալվել և Քենիայից տեղափոխվել Թուրքիա։ Կարծիքներ կան նաև Օջալանը կարող է կոչով հանդես գալ մարտի 21-ին՝ կապված քրդական Նոր տարվա՝ Նովրուզի տոնակատարությունների հետ։


Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք