Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:30 14-02-2025

Պարզ է դառնում, թե ով է քաղաքական դիվիդենտ ստանում՝ հանրությանը մանիպուլացնելով. Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թռիչքաձև աճող պետական պարտքն արդեն հուզում է բարձրաստիճան պաշտոնյաներին
Ասեմ, որ չիմացողներն իմանան։

Ըստ պաշտոնական վիճակագրության վերջին տվյալների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմում է 12 միլիարդ 842 միլիոն 240 հազար ԱՄՆ դոլար, այլ ոչ թե 12 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ի դեպ, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ' կրկնապատկվել է։

Բարձրաստիճան որոշ պաշտոնյաների համար հատուկ ընդգծում եմ.
ՀՀ արտաքին պարտքը պաշտոնական վերջին տվյալներով' 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 6 միլիարդ 454 միլիոն 151 հազար ԱՄՆ դոլար, այլ ոչ թե 5 միլիարդ 962 միլիոն ԱՄՆ դոլար։

Կարծում եմ՝ հիմա պարզ է դառնում, թե ով է քաղաքական դիվիդենտ ստանում՝ հանրությանը մանիպուլացնելով կամ անտեղեկացված լինելու հետևանքով»։

Ամենից շատ դիտված

20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
21:16 Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան
23:00 Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը․ Ռուբեն Մելիքյան
20:30 Ոչ մեկն էլ ունակ չէ Աննա Հակոբյանի հանդեպ քրեական գործ հարուցել․ հարցում