Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:42 15-07-2025

Հերթը նորից հասավ ծաղիկ մշակողներին. հետևանքը պարզ է՝ գյուղացին կա՛մ դառնում է աղքատ, կա՛մ արտագաղթում է

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հերթը նորից հասավ ծաղիկ մշակողներին

Արդեն մի քանի օր է առանց ողջամիտ բացատրության արգելվել է ՀՀ-ից ծաղկի արտահանումը դեպի ՌԴ։
Իրական պատճառը մեկն է՝ օրվա իշխանությունները սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված մտել են աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ և ինչպես ժողովուրդն է ասում «ծանրաձողը գցել է ոտքին», որի հետևանքները կրում են և կրելու են ՀՀ քաղաքացիները։

Իհարկե, այս պարագայում ևս «փրկության է գալիս» սեփական մեղքը այս ու այն կողմ բարդելու անպատասխանատու առաջնորդությունը․

«Մեղավոր են ծաղիկ մշակող գյուղացիները, որ չեն պահպանում սանիտարական կանոնները։ Մեղավոր է բնությունը, որ բերում է բնական արհավիրքներ։ Մեղավոր են ռուսական կամ վրացական կողմերը, որ չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորություները և այլն ․․․»։

Այս դեպքում՝ էլ ի՞նչ անի «խեղճ» կառավարությունը․

«Արտոնյալ վարկով օգնել է գյուղացուն, որ ջերմոց կառուցի։ Ինքնիշխան է, բայց միայն երկրի ներսում։ Սակայն երկրից դուրս ի՞նչ անի, որ հիմա չի կարողանում գործադրել միջազգային մեխանիզմները և լուծել պարբերաբար առաջացող՝ գյուղմթերքի արտահանման խնդիրները։ Իր տված սերտեֆիկատներին գործընկեր երկրները չեն վստահում, արտահանվող ծաղկի հայկական ծագմանը չեն հավատում, բանակցությունները ապարդյուն են և այսպես շարունակ ․․․»։

Հետևանքներն էլ կրում ենք մենք բոլորս։ Հանրային միջոցները փոշիանում են, քանի որ պետական աջակցությամբ կառուցված ջերմոցային տնտեսությունները սնանկանում են։ Գյուղացին ամբողջ տարի ընտանիքով քրտնաջան աշխատում է, իր միջոցներից ծախսեր է կատարում, բերք է ստանում, սակայն չի կարողանում վաճառել, կորցնում է եկամուտները, բնականաբար, չի կարողանում մարել իր վարկը, կորցնում է նաև իր ունեցվածքը։

Հետևանքը պարզ է՝ գյուղացին կա՛մ քրտնաջան աշխատողից և բարիք ստեղծողից դառնում է աղքատ և նպաստառու, կա՛մ արտագաղթում է՝ հույսը վերջնականապես կորցրած։

Ցավոք սրտի այս բանաձևը ունենում է երկարաժամկետ ու անդառնալի հետևանքներ․ գյուղատնտեսությունը «ազատ անկման» մեջ է նաև այն հիմնապատճառով, որ վտանգված է գյուղմթերքի արտահանումը։ Արտահանման խնդիրների պատճառով այս տարվա հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը ևս կրճատվել է 14,1 տոկոսով։

Իսկ ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսը կազմող սոցիալապես խոցելի խմբերի անձանց կյանքը, որոնց հիմնական մասը գյուղաբնակներ են, այս իշխանության կառավարման անցած յոթ տարիներին շարունակաբար վատանում է։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին