Ներքին 1 ժամ առաջ - 17:10 01-11-2026

Աշխարհը ճանաչեց նաև Հայաստանը․ Համբարձում Մաթևոսյանը ամփոփում է COP17-ը

COP17-ի ամփոփիչ մամուլի ասուլիսը ևս մեկ առիթ էր՝ գնահատելու համատեղ անցած ճանապարհն ու շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, որոնց աշխատանքի շնորհիվ Երևանում անցկացված համաժողովը հասանելի դարձավ աշխարհի տարբեր անկյուններում։

Հայտնում են ՇՄ նախարարությունից։

Համբարձում Մաթևոսյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել համաժողովը լուսաբանած հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ լրագրողներին, լուսանկարիչներին, օպերատորներին և խմբագրական թիմերին։

Նախարարն ընդգծել է լրատվամիջոցների կարևոր դերը համաժողովի ողջ ընթացքում՝ նշելով, որ նրանք կիսել են աշխատանքային երկար օրերն ու անքուն գիշերները, բարձրաձայնել կարևոր հարցեր և բնության պահպանության օրակարգը պահել հանրության ուշադրության կենտրոնում։

«Ձեր աշխատանքի շնորհիվ բանակցային սրահներից դուրս հնչեցին համաժողովի որոշումներն ու ուղերձները, ներկայացվեցին դրանց հետևում կանգնած մարդիկ, տեսանելի դարձան մեր երկրի ջերմությունն ու հյուրընկալությունը։ Ձեր հրապարակումներով աշխարհը ճանաչեց նաև Հայաստանը՝ որպես համախմբող և պատասխանատու գործընկեր»,- նշել է նախարարը։

Նախարարն ընդգծել է, որ թեև համաժողովն ավարտվել է, Հայաստանի նախագահությունն ու համատեղ աշխատանքը շարունակվում են։ Առջևում ընդունված որոշումները կյանքի կոչելու կարևոր փուլն է, որի ընթացքում լրատվամիջոցների ուշադրությունն ու հետևողական լուսաբանումը նույնքան կարևոր են լինելու։

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ այս կարևոր ճանապարհի մասնակիցն ու տարեգիրը լինելու համար։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ