Ներքին 1 տարի առաջ - 19:16 14-02-2025

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ։

Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ընթացքը, ծրագրին առնչվող մի շարք հարցեր։

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն այս շաբաթ եղել են նաև շինհրապարակում, տեղում դիտարկել աշխատանքների ընթացքը։ Նրանք ներկայացրել են մանրամասներ շինհրապարակ կատարած այցելությունից՝ նշելով, որ ծրագիրը մեկնարկել ու ընթանում է հաջողությամբ, աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով։ Ընդգծվել է, որ առաջիկայում կապալառու կազմակերպությունը կավելացնի ինչպես տեխնիկական, այնպես էլ մարդկային ներուժը, ինչը կնպաստի շինաշխատանքների ծավալի մեծացմանը։ Նշվել է, որ այս պահին ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։ Նրանց դիտարկմամբ՝ կատարվել են ևս 11 կամրջի կառուցման մեկնարկի համար նախապատրաստական աշխատանքները։

Կողմերը քննարկել են նաև Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարանի թունելի շինարարության ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։ Նշվել է, որ առաջիկայում կհայտարարվի Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Քաջարանի թունելը նույնպես կառուցվելու է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել աշխատանքային այլ հարցերի։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան