Ներքին 5 տարի առաջ - 14:19 19-10-2021

Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցելու ցանկություն կունենա նաև ռուսական կողմը․ Գնել Սանոսյան

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը ռուսական կողմի մասնակցության հավանականության մասին հարցին: Գնել Սանոսյանը թեմային անդրադարձավ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հետ կապված առաջիկայում բավականին մեծ մրցութային պրոցես կունենանք, որին տարբեր միջազգային շինարարական կազմակերպություններ, ենթադրվում է, կմասնակցեն, հայտ կներկայացնեն, և ենթադրում եմ, որ ռուսական կողմի մեր գործընկերները նույնպես նման ցանկություն կունենան»,- ասաց Սանոսյանը:

Անդրադառնալով մայրուղու Քաջարան-Սիսիան հատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետների մասին հարցին՝ Սանոսյանն ընդգծեց, որ դա ծավալուն պրոցես է և չի կարող արագ տեղի ունենալ, հատկապես, երբ միջազգային որոշակի վարկային միջոցներ կան, պետք է գործընկերների հետ մի շարք ընթացակարգեր համաձայնեցնել: «Մրցույթը այս տարվա ավարտին կհայտարարվի, բայց մի քանի ամիս կտևի մինչև մի շարք փուլեր ամփոփվեն, հաղթող ընկերությունը կամ ընկերությունները հայտնի դառնան, որից հետո նոր շինարարության պրոցեսը կսկսվի»,- պարզաբանեց նախարարը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում