Ներքին 1 տարի առաջ - 15:00 12-02-2025

Ուսխորհուրդն է կազմակերպել․ ռեկտորը՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին

«Եթե նայեք մեր Ակադեմիայի կայքերը, կտեսնեք, որ ուսխորհուրդը նման այցեր շատ է կազմակերպում տարբեր կառույցներ։ Օրինակ՝ 10 օր առաջ Կենտրոնայկան բանկ, 1 ամիս առաջ՝ ԱԺ և այլն։ Եվ սա նման հերթական այցն էր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, պատասխանելով այն հարցին, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ ռեկտորի, աշխատակիցների և ուսանողների համդիպումը նո՞ր երևույթ է, թե՞ նման ավանդույթ կա։

Նշենք, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի գլխավորությամբ՝ մագիստրանտները, ասպիրանտներն ու ակադեմիայի աշխատակիցներն այսօր այցելել են ՀՀ Կառավարության շենք ճանաչողական այցով: Վերջիններիս ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Կառավարության աշխատակազմի հաղորդագրության մեջ ասվում էր, որ Արայիկ Հարությունյանը Կառավարման ակադեմիայի աշխատակիցներին ու սովորողներին ներկայացրել է կառավարության գործունեության սկզբունքները։ Մեր հարցին, թե ինչպե՞ս են արձագանքել ուսանողներն ու դասախոսները, եղե՞լ են արդյոք անհամաձայնություններ՝ Խաչատուր Ղազեյանն ասաց, որ հաղորդագրության մեջ արդեն ամեն ինչ ասված է․

«Անհամաձայնություններ չեն եղել, պարզաբանումը հաղորդագրության մեջ կա։ Ես դրական եմ գնահատում կառավարության աշխատանքը»։

Oragir.News-ի այն հարցին, թե ինչպե՞ս է ակադեմիայի ռեկտորը վերաբերվում այն փաստին, որ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը տարբեր լրատվամիջոցներ է աշխատեցնում քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ Ղազեյանը պատասխանեց․

«Ո՛չ իր գործառույթները գիտեմ, ո՛չ էլ իրեն եմ ճանաչում»։

Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի խոսքից կարելի է ենթադրել, որ կառավարման ակադեմիան շատ ուսանողակենտրոն բուհ է, և դա արտահայտվում է նրանով, որ ուսխորհուրդն է նախաձեռնում և իրականացնում հանդիպումներ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, իսկ ղեկավարությունը խուսափում է բովանդակային մանրամասներ հայտնել այդ կարևոր հանդիպումների մասին, հավանաբար՝ կամ տեղյակ չէ, կամ էլ տեղեկանում է պաշտոնական հաղորդագրություններից։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ

Ձեզ գուցե հետաքրքրի