Ներքին 1 տարի առաջ - 10:40 12-02-2025

Տունը ամբողջությամբ չի այրվել, միայն մի մասը. խոշոր հրդեհ Այգեստանում

Այսօր, փետրվարի 11-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այգեստան գյուղում։ Հրդեհի պատճառների և հետևանքների մասին Oragir.News-ը խոսել է գյուղի վարչական ղեկավար Մանուկ Հարությունյանի հետ: Պաշտոնյայի խոսքով՝ կրակը սկսվել է խոհանոցից, ինչի մասին իրեն հայտնել են այրված տան անդամները, որոնց բարեբախտաբար՝ հաջողվել է դուրս գալ։ Տուժածներ չեն եղել: Թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը՝ դեռևս պարզ չէ:

«Տունն ամբողջությամբ չի այրվել, միայն մի մասը։ Սակայն դեռևս կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն՝ ծխի հոտը, մուրը և այլ դժվարություններ»,- հավելեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր, փետրվարի 11-ին, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ՝ ըստ որի, Արտաշատ խոշորացված համայնքի Այգեստան բնակավայրում բնակելի տուն է այրվում:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման