Ներքին 1 տարի առաջ - 20:46 11-02-2025

Տեառնընդառաջին ավանդական հրավառություն կկազմակերպվի Անթիլիասի Մայրավանքում

Տեառնընդառաջին նախատոնակ և ավանդական հրավառություն կկազմակերպվի Անթիլիասի Մայրավանքում․

«Հինգշաբթի, 13 Փետրուար 2025-ի երեկոյեան ժամը 4:00-ին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ պիտի կատարուի մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայման (Տեառնընդառաջի) նախատօնակի արարողութիւնը:
նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ-ին

Նախատօնակի ընթացքին տեղի պիտի ունենայ մանուկներու տաճար ընծայման արարողութիւնը՝ Քրիստոսի օրինակով: Յետ եկեղեցական արարողութեան, Մայրավանքի շրջափակին մէջ պիտի վառուի աւանդական խարոյկը:

Կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն, յատկապէս երիտասարդ ծնողներուն, մասնակցելու Տեառնընդառաջի հոգեպարար արարողութեան, որպէսզի իրենց մանուկները Աստուծոյ ընծայեն եւ հայցեն Ամենակալին շնորհներն ու պաշտպանութիւնը։

ԴԻՒԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ