Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:40 11-02-2025

Փաշինյանը ՀՀ-ԵՄ երկխոսության համար պատվիրակություն է գործուղում Բրյուսել

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․ Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և ՀՀ-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով գործընկերության ենթակոմիտեի տասնչորսերորդ նիստերին մասնակցելու նպատակով 2025 թվականի փետրվարի 16-19-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ ներքոնշյալ անդամների Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել՝ 1) Վահան Կոստանյանինը, Լենա Թերզիկյանինը, Զոյա Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2 2) Աննա Կարապետյանինը և Ռուբինա Մխիթարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Արմեն Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին. 4) Անահիտ Սանթրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության ներքոնշյալ անդամների՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարվելու են՝

1) Նունե Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացված միջոցների հաշվին.

2) Քրիստինե Գաբուզյանինը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության «դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն» ծրագրի «արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով.

3) Արթուր Նահապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հատկացված Հայաստանի Հանրապետության քննչական ծառայությունների ծրագրերի արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Տիգրանուհի Խալաֆյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հատկացված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել 3 գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան