Ուղիղ եթեր
Արցախի հարցով բանաձևերը կարևոր են, բայց Ֆրանսիան Ադրբեջանի վրա չի կարող ազդել
copy image url

Արցախի հարցով բանաձևերը կարևոր են, բայց Ֆրանսիան Ադրբեջանի վրա չի կարող ազդել

Խոսք Արտաքին 1 ամիս առաջ - 22:30 11-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Ցանկացած այսպիսի բանաձև մենք պետք է դրական գնահատենք, որովհետև սա ընդհանուր առմամբ մի ֆոն է ստեղծում, որը մեզ անհրաժեշտ է, քանի որ Արցախի հարցը վերջնականապես փակելը Հայաստանի շահերից չի բխում»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Ֆրանսիայի սենատի կողմից ընդունված որոշումը, որն աջակցություն է հայտնում Արցախի բնակչության վերադարձի իրավունքին և արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ֆրանսիական կողմն այս հարցը դնում է գործնական հարթության վրա։

Քաղաքագետը շեշտում է՝ Ֆրանսիան այն երկիրն է, որը խորհրդարանական մակարդակով Արցախի հարցը մի քանի անգամ բարձրացրել է ու մեզ համար շատ կարևոր բանաձևեր ընդունել, բայց այս ամենը տեղի է ունեցել բացառապես օրենսդիր մակարդակով։ «Ցավոք այս ամենը տեղի է ունենում միայն խորհրդարանական մակարդակով, իսկ գործադիր մակարդակում դրանք շարունակություն չեն ունենում։ Մենք գիտենք, որ այն բոլոր այն բոլոր բանաձևերը, որոնք Ֆրանսիայի Սենատը ընդունել է, գործադիրը չի հաստատել։ Ընդհակառակը՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը, արտգործնախարարը այս ամենի նկատմամբ բավականին վատատես են տրամադրված և այս բանաձևերին ընթացք չենք տալիս»,- նշեց նա։

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ պետք է հասկանանք, որ այս բանաձևն ավելի շատ ստեղծում է բարոյահոգեբանական մի ֆոն, մթնոլորտ, որը դրական է, սակայն դրան պրակտիկ քայլեր չեն հետևի։ Նա միևնույն ժամանակ կարծում է, որ Ֆրանսիան Ադրբեջանի վրա ազդելու հնարավորություն չունի․

«Ինչ վերաբերվում է Ֆրանսիայի հնարավորություններին, ապա ցավոք Ֆրանսիան Ադրբեջանի վրա ազդելու հնարավորություն չունի, հնարավորություն չունի Ադրբեջանին ստիպել, որպեսզի վերջինս ընդունի արցախցիներին, սա էլ է փաստ։ Այսօր մեծ հաշվով այսօր 2 ճանապարհ կա, որ արցախցիները վերադառնան հայրենիք․ մեկն այն է, որ նոր պատերազմ լինի, մենք Ադրբեջանին հաղթենք և Արցախը նորից հետ վերադարձնենք հայկական վերահսկողության տակ (ես սա պարզապես որպես թեորիա եմ ասում), երկրորդը՝ եթե այս հարցում լինի միջազգային կոնսենսուս՝ մոտավորապես այն, ինչ տեղի է ունեցել Կոսովոյի դեպքում և Արցախը ճանաչվի՝ առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից, այս դեպքում վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքների ներքո։ Երկու սցենարներն էլ այս պահին անիրատեսական են»։

Oragir.News-ի հարցին՝ ինչո՞ւ է Ֆրանսիայի կառավարությունը խուսափում օրենսդիր մարմնի ընդունած բանաձևերն առաջ մղելուց՝ Դավիթ Ստեփանյանը պատասխանեց, ոչ մեկ Ադրբեջանում Ֆրանսիայի շահերը չի արգելափակել, իսկ ֆրանսիական Total ընկերությունը շատ լավ աշխատում է այդ երկրում։ Նա ընդգծեց՝ առ այսօր Ֆրանսիան Ադրբեջանի հետ շատ սերտ կապեր ունի, որոնք պրակտիկ՝ գործադիր մակարդակում են։

«Այս առումով օրենսդիրը՝ Սենատը, այստեղ ոչ մի խնդիր չունի, պատգամավորներն ազատ մարդիկ են, Ֆրանսիան ազատ պետություն է, նրանք անում են այն, ինչ ճիշտ են գտնում, ինչը թելադրում է իրենց խիղճը։ Այո՛, այստեղ ևս կա քաղաքական ճնշման բաղադրիչ․ Ֆրանսիան այսպիսի բանաձևերի միջոցով ճնշում է գործադրում Ադրբեջանի, ցույց է տալիս որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ ու կարող է գալ մի պահ, երբ Ադրբեջանում ֆրանսիական շահերը կխաթարվեն կամ կոտնահարվեն և այդ դեպքում ամեն ինչ կարող է փոխվել։ Ես չեմ կարծում, որ դա տեղի է ունենալու, բայց այդ թեման պետք է տաք պահել, և ֆրանսիացիները դա անում են, ես կարծում եմ դա նրանց հաջողվում է»,- կարծում է նա։

Դավիթ Ստեփանյանը հավելեց, որ առաջիկայում Բաքվից այս կապակցությամբ հայտարարություններ կլսենք, ինչը վկայում է այն մասին ֆրանսիացիներն իրենց նպատակին հասել են։

Հիշեցնենք՝ օրերս Ֆրանսիայի Սենատն օրերս բանաձև էր ընդունել, որով աջակցություն էր հայտնել Արցախի բնակչության վերադարձի իրավունքին։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

14:30 Մեծ աղետի նախանշա՞ն, թե՞ բնական պրոցեսներ. ինչ է կատարվում Հայաստանի ընդերքում
08:39 Երկրաշարժ` Հայաստանում․ այն զգացվել է մի քանի մարզերում
14:37 Դուբայում 20-ամյա մոդելին գտել են կոտրված ողնաշարով, ձեռքերով և ոտքերով․ Daily Mail
13:45 Եկեք գնանք Սոթք, եթե ապացուցեմ, որ գիշերը կրակոցներ են եղել՝ դուք հրաժարական եք տալիս․ Մեսրոպ Առաքելյանը՝ իշխանավորներին
09:58 Հազարավոր ուժայիններ տրիբունայից հայ ֆաներին առևանգում էին խաղի ժամանակ. Սերգեյ Ջանջոյան
22:25 Անլուծելի մաթեմատիկա՝ 4-րդ դասարանցիների համար
08:24 Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է․ Հրապարակ
14:45 Սահմանին կուտակումներ են․ հայ վարորդների համար վրացական անցակետում էլ են խնդիրներ ստեղծում
10:55 Մասսայական հոսանքազրկումներ, կոտրված ծառեր․ առատ ձյունն անակնկալի է բերել ալավերդցիներին
15:39 ՊՆ-ն թաքցնում է, որ գիշերը թշնամին կրակ է բացել Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ