Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 13:00 10-02-2025

Աղետ Ալյասկայում, տագնապ Ռոստովում, Մայ Մասկը պոդիումում, վանդալիզմ Վատիկանում. Միջազգային մամուլ

1. BBC-ն հայտնում է, որ Ալյասկայում ավիավթարի հետևանքով զոհվել է 10 մարդ։

Ավիավթարի է ենթարկվել Bering Air ավիաընկերության ինքնաթիռը։

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ավիավթարի հաջորդ օրը Նորթոն Սաունդի սառույցների վրա։ Ինքնաթիռում եղած բոլոր 10 մարդիկ մահացել են։

Վերջին ութ օրվա ընթացքում սա արդեն երրորդ ավիավթարն է ԱՄՆ-ում։
Ավելի վաղ ևս երկու ավիավթար էր տեղի ունեցել Վաշինգտոնում և Ֆիլադելֆիայում։

2. Gazeta.ru-ն գրում է, որ Դոնի Ռոստովում 68 մարդ տարհանվել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։

Հարձակման հետևանքով վնասել է 14 բազմաբնակարան շենք։

Նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարի խոսքով, բարեբախտաբար զոհեր չկան։ Տարհանվածների համար ժամանակավոր կացարան է պատրաստվել։ Տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, բացվել է օպերատիվ շտաբ։

3. Deutsche Welle-ն գրում է. Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը համատեղ մարտական անօդաչու թռչող սարքեր կարտադրեն։

Ռուսաստանը ԿԺԴՀ-ին օգնություն կտրամադրի անօդաչու թռչող սարքերի արտադրման համար՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին հյուսիսկորեական զորքերի մասնակցության դիմաց։

Միաժամանակ Մոսկվան խուսափում է աջակցել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին՝ վախենալով ԱՄՆ-ի և Չինաստանի հետ հարաբերությունների վատթարացումից։

4. ТСН-ը գրում է. Ուկրաինայի Եվրատեսիլ 2025-ի պատվիրակն է Ziferblat խումբը։

Խումբը հանդես կգա իր Bird of Pray երգով։ Մրցույթը տեղի կունենա Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի երկրորդ կեսին։

5. USA Today-ը գրում է. Իլոն Մասկի 76-ամյա մայրը Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ժամանակ քայլել է պոդիումով։

Մասկի մայրիկը փակել է Juzui ապրանքանիշի ցուցադրությունը։

Շատերը սա վերածել են հումորի՝ ասելով, որ հիմա ենք հասկանում, թե ինչու միլիարդատերը դեռ չի գտել իր երկրորդ կեսին, ախր այնքան դժվար է նրա ուղեկիցների համար մրցել նման իդեալական կնոջ հետ։

6. CNN-ը հայտնում է. Վատիկանում վանդալիզմի է ենթարկվել Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր խորանը։

Ռումինիայի 40-ամյա քաղաքացին հատակին է գցել մոտ 30.000 եվրո արժողությամբ կանթեղը։

7. TASS-ը գրում է. Պուտինը հանձնարարել է փոխել համալսարանների ընդունելության չափորոշիչները՝ որոշ մասնագիտությունների համար։

Նա կարգադրել է կրճատել իրավաբանների և տնտեսագետների ընդունելության տեղերը, քանի որ դրանք մեծ պահանջարկ չունեցող մասնագիտություններ են։

Փոխարենը նա կոչ է արել ընդլայնել ինժեներների վերապատրաստումը, քանի որ դրանք կարևոր են երկրի զարգացման համար։

8. Reuters-ը հայտնում է. Իլոն Մասկը հերքել է TikTok-ը գնելու վերաբերյալ տարածվող լուրերը։

Միլիարդատերը ասել է, որ չի պատրաստվում ձեռք բերել հավելվածը և նույնիսկ չի օգտագործում այն:

Սա նրա առաջին մեկնաբանությունն էր հնարավոր գործարքի մասին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ազգային անվտանգության նկատառումներով գործադրվում է բոլոր ջանքերը TikTok-ն արգելափակելու համար։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան