Ուղիղ եթեր

Թութակը հայհոյում է, Մասկը գովեստի է արժանանում, «Ժիգուլին» գերազանցելո՞ւ է «Մերսեդեսին». Միջազգային մամուլ

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 13:20 12-04-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կառավարության նիստի ժամանակ բարձր է գնահատել Իլոն Մասկի գործունեությունը՝ նրան անվանելով ֆանտաստիկ աշխատանք կատարած գործարար։ Նա նշել է, որ Tesla ընկերությունը, որի հիմնադիրն է Մասկը, արտադրում է «հիանալի մեքենաներ»։
Այս մասին գրում է Business Insider-ը։

Թրամփը նշել է, որ գնել է Tesla-ի մի մոդել՝ դրա համար վճարելով մեծ գումար, սակայն ընդգծել է, որ մեքենան իրեն պետք չէ.«Ինձ նրա մեքենան պետք չէ, թեև գնել եմ։ Գիտե՞ք ինչ եմ անում դրա հետ։ Թույլ եմ տվել, որ իմ տղաները շրջեն դրա մեջ գրասենյակում»,- ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ Մասկին սատարում է ոչ թե անհրաժեշտությունից ելնելով, այլ նրա աշխատանքը գնահատելով։
-
Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է, որ 2027 թվականից «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կներկայացվի նոր անվանակարգ նվիրված ամենատպավորիչ կասկադյորական տեսարաններ կերտող մարդկանց, ովքեր դերասանների փոխարեն վտանգավոր տեսարաններ են կերտում։
Այս մասին գրում է The Guardian-ը։
-
Ռուսաստանի Ուղղափառ դրոշակիրների միությունը դիմել է Պետդումային առաջարկով՝ սահմանելու նոր կարգավորում, ըստ որի՝ հյուրանոցներում երկու անձի համար նախատեսված սենյակներում կարող են բնակվել միայն նրանք, ովքեր ներկայացնում են ամուսնության վկայական կամ ունեն ամուսնության կնիք անձնագրում։
Այս մասին գրում է Regions-ը։

Նախաձեռնության հեղինակները պնդում են, որ այդ սահմանափակումը կնպաստի «բարոյականության բարձրացմանը» և կկանխի անցանկալի հղիությունները, ընտանեկան բռնությունը և դավաճանությունները։
-
Դոնալդ Թրամփի հյուրանոցներից մեկում տեղակայված ֆիրմային խանութում վաճառվող գրեթե բոլոր ապրանքները արտադրված են Չինաստանում։ Թեև նախագահը տարիներ շարունակ քարոզել է «America First» գաղափարախոսությունը, նրա ապրանքների պիտակները խոսում են այլ բան։Այս մասին հաղորդում է Sunmark-ը։

Ըստ տեղեկությունների՝ խանութի աշխատակիցները մշտապես փորձում են թաքցնել «Made in China» գրությունը։
-
Թողարկվել է նոր նեյրոնային ցանց՝ Pickle AI, որը թույլ է տալիս ստեղծել ֆոտոռեալիստական վիդեո կլոն, որը կարող է մասնակցել տեսազանգերին ձեր փոխարեն։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է վերբեռնել կարճ տեսանյութ՝ որտեղ դուք խոսում կամ շարժվում եք։Այս մասին գրում է Media and Learning-ը։
Ծրագիրը դրա հիման վրա ստեղծում է ձեր արտաքինին նման վիրտուալ կլոնի, որը տեսազանգի ընթացքում կնստի էկրանի դիմաց և հարմարեցնում է շուրթերի շարժումը ձեր ձայնի հետ։ Զրուցակիցները տեսնում են ձեր դեմքը, բայց իրականում էկրանին ձեր փոխարեն հայտնվում է կլոնը։
-
Ամերիկյան Nate հավելվածը ներկայացվում էր որպես արհեստական ինտելեկտով աշխատող նորարարական գործիք, որը թույլ էր տալիս մեկ սեղմումով կատարել առցանց գնումներ։ Սեղմում էիր «Գնել», ու AI-ն ամեն ինչ անում էր՝ պատվեր, հասցե, վճարում։ Այս մասին գրում է Hindustan Times-ը։ Բայց պարզվեց, որ ոչ մի AI չկար, դրա փոխարեն հարյուրավոր ֆիլիպինցիներ նստած էին զանգերի կենտրոնում և ձեռքով կատարում էին բոլոր գործառույթները։ Ընկերությունն արդեն հասցրել էր հավաքել մոտ 50 միլիոն դոլար ներդրում, իսկ այժմ գործը գտնվում է դատական վարույթի փուլում։
-
Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում հրշեջ ջոկատը հատուկ գործողություն է իրականացրել՝ փրկելու ծառի վրա նստած թութակին, որը հրաժարվել է իջնել ծառից և հայհոյել է փրկարարներին։ Այս մասին հաղորդում է MK-ն։

Թութակը վեց ժամ անցկացրել է բարակ ճյուղին նստած՝ հրաժարվելով համագործակցել։ Երբ սնունդը և սանդուղքը չօգնեցին, փրկարարները փորձել են միակ բանը, որն իսկապես գայթակղել է թռչունին՝ ծխախոտի տուփը։ Թութակը զգացել է ծանոթ հոտը և իջել է։
-
ROLI ընկերությունը ներկայացրել է Airwave-ը՝ նոր սերնդի տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վերահսկել ձայնը պարզապես ձեռքերի շարժումներով։ Սարքն ունի 14.5 դյույմ բարձրություն և հագեցած է ինֆրակարմիր տեսախցիկներով, որոնք հետևում են ձեռքի ու մատների շարժումներին՝ ապահովելով բարձր ճշգրտություն։ Այս մասին գրում է WIRED-ը։

Airwave-ը վայրկյանում 90 անգամ սկանավորում է օդում կատարվող շարժումները, ինչի շնորհիվ կարողանում է արագ ու հարթ արձագանքել նույնիսկ ամենափոքր շարժմանը՝ ապահովելով ինտուիտիվ ձայնային կառավարում։ Սարքի գինը կազմում է $299, և այն վաճառքի է հանվել 2025 թվականի փետրվարից։
-
Apple-ի ներկայացրած iPhone-ի AI հնարավորություններից շատերը, ներառյալ Siri-ի նորարարական գործառույթները, իրականում դեռ գոյություն չունեն։ Ցուցադրված հնարավորություններից միայն էկրանի եզրերին հայտնվող անիմացիան է ամբողջությամբ գործում, մինչդեռ մնացած ֆունկցիաները նույնիսկ չեն հասել զարգացման փուլի։ Նույնիսկ Siri-ի թիմի մասնագետները այդ ենթադրյալ հնարավորությունների մասին իմացել են միայն WWDC 2024-ի շնորհանդեսի ընթացքում։
Գրում է ուկրաինական 24tv-ն։
-
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ճիշտ ռազմավարությամբ Ռուսաստանի և Բելառուսի ավտոարդյունաբերությունը կարող է երեք-չորս տարում հասնել «Մերսեդեսի» մեքենաների մակարդակին։ Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է շարունակել զարգացնել այնպիսի ավտոմեքենաների արտադրությունը, ինչպիսիք են «Մոսկվիչը» և «Ժիգուլին», որոնց վրա արդեն կա տեխնոլոգիական հիմք։
Այս մասին գրում է RBK-ն։