Արտաքին 1 տարի առաջ - 17:13 08-02-2025

Շատ կարևոր է, որ Ուկրաինայի հազվագյուտ մետաղները մնան մեզ մոտ․ Զելենսկի

Կարևոր է, որ օգտակար հանածոները մնան Ուկրաինայի վերահսկողության տակ։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրությունն Ուկրաինայի հազվագյուտ հողային ռեսուրսների նկատմամբ։

«Շատ կարևոր է, որ այս ամենը մնա մեզ մոտ, քանի որ դա մեր անվտանգության երաշխիքն է»,-ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել աջակցությունը Ուկրաինային, եթե Կիևը Վաշինգտոնին հազվագյուտ մետաղների հասանելիություն տրամադրի:

Այս հարցը քննարկվում է Կիևին ամերիկյան զենքի մատակարարումների դադարեցման և հետագա վերսկսման, ինչպես նաև օգնության ծավալների շուրջ ԱՄՆ նախագահի աշխատակազմում առկա տարաձայնությունների ֆոնին:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ