Ավելին 1 տարի առաջ - 16:26 08-02-2025

Ռոբոտների ապագան. ամերիկյան մարդանման ռոբոտների բանակը

Ամերիկյան Figure AI ընկերությունը հայտարարել է 2-րդ խոշորագույն գործընկերոջ հետ պայմանագրի ստորագրման մասին, այն իրականություն կդարձնի մարդանման ռոբոտներին լաբորատոր միջավայրից առօրյա կյանք տեղափոխելու գործընթացը։

Ընկերության գլխավոր տնօրեն Բրեթ Էդքոկը հայտարարել է, որ այս գործարքը կարող է հնարավորություն տալ արտադրելու 100 հազար մարդանման ռոբոտ՝ առաջիկա 4 տարիների ընթացքում:

Figure AI ընկերությունը նոր գործընկերոջ անունը դեռ գաղտնի է պահում, Էդքոկը նշել է, որ այն «ԱՄՆ-ի խոշորագույն ընկերություններից մեկն է»:

«Այս գործարքը մեզ թույլ է տալիս մեծ ծավալներով մատակարարումներ իրականացնել, ինչը նվազեցնում է ծախսերը և բարելավում մեր տվյալների հավաքագրման կարողությունները»,- ընգծել է Էդքոկը։

Էդքոկը շեշտել է խոշոր հաճախորդների հետ ամուր հարաբերությունների կարևորության մասին։Հայտնի է դարձել, որ Figure AI-ի առաջին գործընկերը BMW Group-ն է, որը պայմանագիր է ստորագրել անցած տարվա վերջին:

Էդքոկը ներկայացրել է ընկերության ռազմավարությունը և շեշտել, որ ռոբոտները կարող են նաև օգնել մարդկանց տնային գործերում կամ մասնագիտական ոլորտումներ օրինակ բժշկական օգնություն ցուցաբերել։
Figure AI-ի առաջին ռոբոտը՝ Figure 01-ն է, որը պատրաստ է եղել հիմնադրման օրվանից ընդամենը 31 ամսում: Նոր Figure 02 ռոբոտը ավելի արագաշարժ է, քայլքի արագությունը հասցրել է 4.3 կմ/ժ, սակայն այն դեռ մարդու միջին արագությունից դանդաղ է:

Էդքոկը նշել է, որ ռոբոտների զարգացումը հնարավոր է միայն նեյրոնային ցանցերի միջոցով, նա վստահեցնում է, որ ռոբոտները դեռ շատ են զարմացնելու մարդկությանը։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ