Մամուլ 1 տարի առաջ - 08:45 08-02-2025

ԱՊՊԱ-ն էլ է թանկացել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում ԱՊՊԱ-ի վճարները զգալիորեն աճել են։ 2023-ին, օրինակ, միջին տարիքի ավտոմեքենայի համար 3 ամսվա ԱՊՊԱ-ն կազմում էր 20-22 հազար դրամ՝ կախված մեքենայի տարիքից եւ այլ գործոններից։ 10-15 տարեկան ավտոմեքենայի համար սեփականատերերը 2023-ի վերջին արդեն վճարում էին 25-27 հազար դրամ՝ 3 ամսվա համար, 2024-ին 3 ամսվա ԱՊՊԱ-ի վճարը հասավ 30-32 հազար դրամի։ Ընդ որում, գները բարձրանում են միաժամանակ բոլոր ընկերություններում։

Մի քաղաքացուց ահազանգ ենք ստացել, որ փետրվարի 1-ից կրկին ԱՊՊԱ-ի գինը բարձրացել է: Նա 30 տարվա հին սովետական մեքենա է վարում եւ օգտվում է «Սիլ» ապահովագրական ընկերությունից: Մեզ հետ զրույցում ասաց. «Մի քանի օր առաջ կնքում էի ԱՊՊԱ, պարզվեց, որ 3 ամսվա համար պետք է վճարեմ 14 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարի նույն պայմանագրի համար վճարել եմ 12 հազար։ Ասեմ, որ «Սիլ»-ում դեռ ամենաէժանն ա, մյուսները 16-17 հազար են պահանջել այդ պայմանագրի համար։ Խոսքը հին, սովետական մեքենայի մասին է` 30 եւ ավելի տարիք ունեցող»։

Մեզ դիմած անձը շեշտեց, որ ամենաբարձրը «Լիգա ինշուրանսի» առաջարկած գինն է։ Մենք զանգահարեցինք այդ ընկերություն, թանկացման վերաբերյալ մեզ փոխանցեցին․ «Քանի որ ապահովագրական ընկերությունները՝ ամեն մեկն առանձին իր հաշվարկի մեթոդն ունի, ու այդ մեթոդն էլ բյուրոյի կողմից հաստատված է։ Գների բարձրացումը կամ տարբերությունը միայն ազատականացման հետեւանք է, հաշվարկի մեթոդներն են փոխվել, ոչ բոլոր դեպքերում է էդպես․ կան դեպքեր, որ ավելի մատչելի են հիմա, կախված են մեքենայի, վարորդական պատմության, մեքենայի տարբեր ցուցանիշի հետ»։

Ի դեպ, մեզ դիմած քաղաքացին հայտնեց, որ ապահովագրականում իրեն հորդորել են 1 տարով կնքել պայմանագիրը, որովհետեւ մարտից էլի թանկանալու է։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ