Մամուլ 1 տարի առաջ - 08:25 08-02-2025

Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը երեկ առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020 թ. հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետեւանքով ունեցած կորուստներին։

Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութության համար, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։ Այսպիսով՝ 44-օրյա պատերազմից հետո իշխանական քարոզչամեքենան պարտության սլաքներն ուղղում էր զինվորական ղեկավարության կողմը՝ հանրությանը փորձելով համոզել, որ ոչ թե գերագույն հրամանատար Փաշինյանն է կատարվածի մեղավորը, այլ՝ զինվորականները:

Սակայն Ջալալ Հարությունյանը, որ պատերազմի գրեթե ողջ ընթացքում ՊԲ հրամանատարն էր, զարմանալիորեն չէր հայտնվել իշխանության թիրախում: Ասում էին, որ պատճառը Փաշինյանի համակրանքն է նրա նկատմամբ, որը ծագել էր 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց ՔՊ ջոկատը մեկնել էր ինժեներական աշխատանքներ իրականացնելու, եւ նրանց տեղակայել էին Ջալալ Հարությունյանի ղեկավարած զորամասում: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանը ոչ մեկին չի խնայում, ոչ մեկի հանդեպ նվիրվածության ու կապվածության զգացում չունի, միակ արժեքն աթոռն է եւ գալիք ընտրություններին վերարտադրվելու ցանկությունը: Իսկ Ջալալին դատելով՝ նա հույս ունի վերջնականապես փակել պատերազմի եւ պարտության թեման: Մեզ հասած լուրերով` հաջորդը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ