Ավելին 1 տարի առաջ - 21:52 07-02-2025

Քանյե Ուեսթը պաշտպանում է Փի Դիդիին. Free My Brother Puff Daddy

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, այս անգամ նա իր սոցիալական ցանցերում հանդես է եկել ի պաշտպանություն երաժշտական պրոդյուսեր Շոն Կոմբսի, ով ավելի հայտնի է որպես Դիդդի կամ Փաֆ Դեդի: Չնայած՝ նրա հասցեին հնչող լուրջ մեղադրանքներին, Քանյեն աջակցում է նրան։ Գրում է forbes.ru-ն։

X-ի իր հարթակում նա մի շարք գրառումներ է արել, կոչ անելով ազատ արձակել Դիդիին անդադար մեջբերելով «Free Puff [Daddy]» արտահայտությունը։ Գրառումներից մեկում ռեփերը դիմում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կոչ անելով ազատ արձակել նրան։ Քանյեն նաև քննադատել է այն հայտնիներին, ովքեր իր կարծիքով՝ լռությամբ հետևում են, թե ինչպես է իրենց եղբայրը փտում բանտում։

Հիշեցնենք, որ Շոն Քոմբսը ձերբակալվել է 2024 թվականի սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում՝ սեռական թրաֆիքինգի, սեռական ոտնձգությունների մեղադրանքներով։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ ավելի քան 10 տարի Դիդին ղեկավարել է սեռական հանցագործությունների մի մեծ կայսրություն։

Ռեփերը նաև հայտնի է իր կազմակերպած շքեղ երեկույթներով, որոնք անվանել է «սպիտակ» երեկույթներ։ Այս երեկույթների անբաժան մասն են եղել ապօրինի թմրանյութերը և անչափահաս հյուրերը որոնց նկատմամբ իրականացվել է սեռական բռնություն։ Այնուհանդերձ Շոն Կոմբսը, հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները։

Դատավարությունը նախատեսվում է սկսել մայիսի 5-ին Նյու Յորքում։ Բացի քրեական հետապնդումից, նրա դեմ առկա են նաև 30 քաղաքացիական հայցեր կապված սեռական բռնության հետ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ