Ավելին 1 տարի առաջ - 20:53 07-02-2025

Ես երբեք չեմ տեսել այս աշխարհը. 18-ամյա կույր դիջեյը մեկ օրում դարձել է հայտնի

18-ամյա տղան ՌԴ Վերխնյայա Պիշմա քաղաքից մեկ օրվա ընթացքում դարձել է հայտնի։

Իվան Ռուսինովը սովորում է տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում, բայց մոր շնորհիվ ապրում և զարգանում է ինչպես մյուս երեխաները՝ հաճախում է երաժշտական դպրոց, հետաքրքրվում դիջեյինգով և նույնիսկ ելույթներ ունենում Եկատերինբուրգի ակումբներում DJ Abobus կեղծանունով։ Գրում է e1.ru-ն։

Փետրվարի 3-ին մայրը՝ Ելենա Ռուսինովան, որդու համար սոցիալական ցանցում էջ է բացել և նրանք տեղադրել են հրապարակումներ, որտեղ պատմում են տղայի և նրա հետաքրքրությունների մասին։

«Բարև, ես Իվանն եմ, 18 տարեկան եմ, սովորում եմ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում և դիջեյ եմ Վերխնյայա Պիշմայից։ Ես ունեմ տեսողական խնդիրներ և երբեք չեմ տեսել այս աշխարհը։ Եթե խոսում եք գույնի, լույսի կամ պատկերների մասին, ես չեմ հասկանում, թե դա ինչ է։ Իմ աշխարհը երաժշտությունն է այն ինձ համար մեդիտացիա է, օգնում է հանգստանալ և կենտրոնանալ»,- գրել է DJ Abobus-ը իր էջում։

Հենց այս գրառումից սկսվել է մեծ երազանքներ ունեցող կույր տղայի պատմությունը, հավաքելով հսկայական հետևորդների բանակ։ Տեսանյութը հավաքել է 1 միլիոն դիտում, իսկ մեկնաբանություններում Իվանին աջակցել են ավելի քան 5 հազար մարդ, այդ թվում՝ DJ Groove-ը, Միխայիլ Գալուստյանը և այլ հայտնի արտիստներ։

Մեկնաբանություններում օգտատերերը ոգևորում են տղային, փորձում են նրան օգնելու համար գումար հավաքել՝ նորագույն սարքավորումների և ստեղծագործական տարածքի վարձակալության համար։

«Մենք որոշեցինք որդուս համար ինստագրամյան էջ բացել, և մինչ օրս շոկի մեջ ենք, թե ինչ է տեղի ունենում։ DJ Groove-ը Վանյային հրավիրել է Մոսկվա, իր մոտ անվճար դասեր անցնելու։ Իմ նպատակը Վանյային ոչ թե հայտնի, այլ ինքնաբավ և անկախ դարձնելն է, որպեսզի նա հավատա, որ ամեն ինչ կարող է անել։ Բայց ես նաև չեմ ցանկանում բաց թողնել այն հնարավորությունները, որոնք տրվել են մեզ»,- պատմել է մայրը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը