Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 22:07 20-04-2026

Ունեմ որդի, ում երբեք չեմ տեսել. 222Lava-ի խոստովանությունը

Օրերս «Tete A Tete» հաղորդման հյուրն էր դերասան և բլոգեր Էրիկ Շահբազյանը։ Զրույցի ընթացքում նա հանդես է եկել սկանդալային ու չափազանց հուզիչ խոստովանությամբ՝ բացահայտելով իր անձնական կյանքի ամենացավոտ էջերը։

Էրիկը պատմել է, որ ԱՄՆ-ում ունի 14-ամյա որդի, ում երբեք չի տեսել և ում հետ որևէ շփում չունի։ Տղան ծնվել է նրա առաջին ամուսնությունից, երբ դերասանն ընդամենը 20 տարեկան էր։

Էրիկի խոստովանությամբ՝ ընտանիքի փլուզման պատճառն իր կյանքի ծանր շրջանն էր՝ կապված թմրանյութերի և խաղամոլության հետ։ Ամենահուզիչ դրվագներից մեկն այն էր, երբ դերասանը հիշեց որդուց ստացած միակ նամակը։

Տղան գրել էր, որ հայրը մոռացել է իր մասին։ Էրիկը պատասխանել էր նամակին, սակայն կարճ ժամանակ անց նրա սոցիալական էջն արգելափակվել էր, ինչի հետևանքով կապը կրկին ընդհատվել էր։

Այսօր Էրիկ Շահբազյանի ամենամեծ երազանքն ու նպատակն է ներողություն խնդրել որդուց և հնարավորություն ստանալ լինելու իրական հայր։

Դերասանը նաև երախտագիտությամբ նշեց, որ իր ներկայիս կինը՝ Լիլիթը, լիովին կիսում է իր ցանկությունը, պատրաստ է ընդունել երեխային և աջակցել այդ կարևոր վերամիավորմանը

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է