Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ ֆինանսների անիմաստ վատնում էր․ միջազգայնագետ
copy image url

Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ ֆինանսների անիմաստ վատնում էր․ միջազգայնագետ

Խոսք Արտաքին Ներքին 1 ամիս առաջ - 20:00 07-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Ես այն կարծիքին եմ, որ Նիկոլ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ անարդյունավետ էր։ Դա ընդամենը ֆինանսների անիմաստ վատնում էր՝ բառիս բուն իմաստով»,- Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը՝ գնահատելով Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից։

Դավիթ Կարապետյանի համոզմամբ՝ սա ավելի շատ նման էր ձևական բնույթ կրող այցելության, հատկապես երբ տեսնում ենք, թե կառավարության ղեկավարն ինչ կազմով էր մեկնել ԱՄՆ։ «Երբ դիտարկում ենք, թե այդ մարդիկ Միացյալ Նահանգներում ինչ ֆունկցիաներ ունեին կատարելու, հասկանում ենք, որ սա ընդամենը սիրողական մակարդակի այց էր, պարզապես պետական բյուջեի միջոցների հաշվին այնտեղ գնացել են մարդիկ, ովքեր այս պահին այնտեղ անելիք չունեն։ Տվյալ դեպքում անգամ անգամ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները տարբեր բարձրաստիճան ղեկավարների հետ, ցույց են տալիս, որ դրանք ընդամենը սիրողական մակարդակի հանդիպումներ էին»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ ասվածը վերաբերվում է նաև Սպիտակ տանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ Փաշինյանի ունեցած հանդիպմանը, որը Հայաստանում որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել որպես պաշտոնական։ Ըստ նրա՝ ոչ մի պաշտոնական հանդիպում չի եղել, պարզապես, ժողովրդական լեզվով ասած, դա ոտքի վրա հանդիպում էր, որը արարողակարգային ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում։

Oragir.News-ի հարցին՝ ինչո՞ւ ԱՄՆ-ում ոչ մի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնական հանդիպում չի ունեցել՝ Դավիթ Կարապետյանը պատասխանեց, որ նախևառաջ Թրամփի վարչակազմը՝ որպես նոր իշխանություն, փորձում է ճանաչել Հայաստանի իշխանություններին։ Նա միևնույն ժամանակ վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունն անհապաղ պետք է փոխի ԱՄՆ-ում իր դեսպանին․

«Այս մասով ասեմ, ժամանակին էլ եմ ասել իմ կարծիքը, որ Թրամփի վարչակազմը ժամանակին բավականին ուշի ուշով հետևել է Հայաստանի գործող իշխանությունների վարքագծին՝ միջազգային հարաբերություններում մասնավորապես, առավել ևս քաջածանոթ է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանուհու արկածախնդիր, արկածային դիվանագիտություն վարելու մեթոդիկային, մասնավորապես՝ պրոբայդենյան դիրքորոշմանը և բացառապես Բայդենի վարչակազմին աջակցության քաղաքականություն իրականացնելու վարքագծին։ Այսպես որ սա Թրամփի վարչակազմի աչքից չի վրիպել և նրանք շատ լավ տեղյակ են այդ մասին։ Ուրիշ բան է, որ մերոնք հիմա փորձում են որոշակի հարաբերություններ կարգավորել, բայց ես իմ կարծիքին եմ մնում, որ առաջին գործնական քայլը պետք է լինի այնտեղ հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպանին օր առաջ հետ կանչելն ու նոր դեսպան նշանակելը»։

Դավիթ Կարապետյանը հավելեց՝ գործող դեսպան Լիլիթ Մակունցից հետ չկանչելը միանշանակ բացասաբար է ազդում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ «Նորից եմ կրկնում՝ Թրամփի վարչակազմը ուշի ուշով հետևել է բոլոր, այդ թվում հայ դիվանագետների գործունեությանը, ինչպես նաև մեր վարած արտաքին քաղաքականությանը և ընդհանրապես տեղյակ է, թե ինչպիսի վարքագիծ են դրսևորել նրանք՝ Բայդենի վարչակազմի օրոք»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-7-ը աշխատանքային այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում։ Այցի միայն վերջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, որը պաշտոնական հանդիպում չի եղել։ Նախորդ 4 օրերին Փաշինյանին ընդունել են հանրապետական ու դեմոկրատ սենատորներն ու կոնգրեսականները, նա հանդիպումներ է ունեցել նաև ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպումները ևս կարևոր են, սակայն միջպետական հարաբերությունների առանցքային ցուցիչը, բնականաբար, գործադիր իշխանության հետ հարաբերությունների մակարդակն է։

Դավիթ Գույումջյան



Ամենից շատ դիտված

16:23 3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից
11:27 Սպիտակում 17-ամյա տղային սպանել են 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. մանրամասներ
15:48 Mercedes GLE-ն Չայնիի ոլորաններում, մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդի ու ուղևորի կյանքը հաջողվել է փրկել․ shamshyan.com
18:44 Սարիկը եթե ըդքան ազնիվ է, ընչի՞ է ընկել ու ձեն կհավաքե. գյումրեցի
11:13 Խոշտանգման ենթարկված Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված
17:49 Արագածոտնի մարզում 36-ամյա վարորդը «Volkswagen ID6»-ով գլխիվայր շրջվել է. shamshyan.com
09:13 Ողբերգական ավտովթար՝ Էջմիածին-Աղավնատուն ավտոճանապարհին․ կա 1 զոհ
08:20 Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ․ Հրապարակ
15:23 Ասում են՝ դուրս եկեք կամ 400 մլն հավաքեք․ զոհվածների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի
22:46 Տավուշի մարզում 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան՝ բռնելով ոտքից․ shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի