Ներքին 1 տարի առաջ - 15:20 07-02-2025

Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվեց Չարենցավանում

Ֆասթ Բանկը Չարենցավան քաղաքում նոր մասնաճյուղ է բացել։ Քոչարի 60 հասցեում այսուհետ գործելու է Ֆասթի նոր՝ 35-րդ մասնաճյուղը: Երկհարկանի մասնաճյուղը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, հարմարավետ, ընդարձակ ու լուսավոր սրահներով, որտեղ հաճախորդների համար ստեղծված է պարզ, հարմարավետ և արագ սպասարկման միջավայր։

Ֆասթ Բանկի Վարկերի վերլուծության ծառայության ղեկավար Ռաֆիկ Հարությունյանն ասել է․

«Հավատարիմ մնալով հաճախորդներին մոտ ու հասանելի լինելու մեր առաքելությանը՝ Ֆասթ Բանկն այսօր բացում է իր թվով 35-րդ մասնաճյուղը՝ այս անգամ արդեն Չարենցավան քաղաքում, ինչի համար շատ ուրախ ենք: Թվային ներկայացվածությանը զուգահեռ մենք շատ ենք կարևորում նաև մեր ֆիզիկական ներկայությունը, ուստի շատ ուրախ ենք, որ այսուհետ ունենք նաև հնարավորություն այս նոր ու գեղեցիկ սրահում սպասարկել մեր հաճախորդներին, առաջարկել բանկային ամենալայն ու ամենամրցունակ պրոդուկտները, ու որ ամենակարևորն է՝ 24/7 գրաֆիկով:

Սիրով սպասում ենք բոլորին»։

Ներկայացված լինելով Հայաստանի բոլոր մարզերում՝ Ֆասթ Բանկի համար ռազմավարական նշանակություն ունի թվային լուծումների ակտիվ ներդրմանը զուգահեռ հաճախորդների հետ կենդանի շփման պահպանումը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ