Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:50 07-02-2025

50 դրամի համար ընկել եք մեյդան, հարմար գնում-գալիս ենք, վա՞տ ա․ քաղաքացի

Քաղաքացիների մի մասը շարունակում է ընդդիմանալ քաղաքային իշխանության որոշմանը և չվճարել սահմանված 150 դրամը, իսկ մի մասն էլ հարմարվել է կամ կարծում է, որ թանկացումը տեղին է։

Oragir.News-ը նկարահանում իրականացրեց MAN մակնիշի քաղաքային տրանսպորտի միջոցներից մի քանիսում, զրուցեց տրանսպորտից օգտվող քաղաքացիների հետ։

Ուղևորների կարծիքները հակասական են։ Ոմանք կարծում են, որ 150 դրամը շատ թանկ է։ Եվ հաշվի առնելով Հայաստանում տիրող իրավիճակն ու քաղաքացիների սոցիալական վիճակը, քաղաքային իշխանությունները պետք է վերանայեն որոշումը։ Իսկ որոշ մասն էլ կարծում է, որ շատ հաճելի է նոր տրանսպորտային միջոցներով երթևեկելը, ուստի՝ 50 դրամի համար չարժե նման քայլերի գնալ.

«Լա՞վ էր, որ առաջ իրար քամակներից հոտ քաշելով գնում էին։ Հիմա ձեր շալակը մարդ կա՞ հելած։ 50 դրամի համար հելել եք, ընկել եք այստեղ, այնտեղ։ Լավ չէ՞ մաքուր չէ՞, «ույուտ» չէ՞, վարորդների տեսքը նայե՞լ եք՝ «ակուռատնի» հագած, կապած»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ուղևորներից մեկը։

Մանրամասններ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ