Մամուլ 1 տարի առաջ - 08:23 07-02-2025

Ինչու է Աննա Հակոբյանն ընտրել Ստանիսլավսկու թատրոնը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վարչապետի կինը` Աննա Հակոբյանն օրերս հայտարարեց, որ իր սկսած կրթվելը նորաձեւ է արշավի շրջանակներում կազմակերպելու են TED-Talk-եր, որոնց հրավիրելու են մասնակցելու տարբեր մարդկանց: Նշենք, որ սա ամերիկյան ֆորմատ է, որի ժամանակ բանախոսները թեմատիկ զրույցներ են վարում լսարանի հետ։ Առաջին հյուրը կլինի իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը։

Մինչ զույգը ամերիկյան վոյաժների մեջ է, արշավի ապագա մասնակիցներին տիկնոջ աշխատակազմից հրավերներ են ուղարկվում: Փորձում են տասնյակ -հարյուրավոր մասնակիցների ներգրավել: Իսկ վարչապետի մասնակցությամբ TED-Talk–ը տեղի կունենա մարտի 15-ին, եւ, ըստ ամենայնի, զույգը կրթարշավի ֆորմատով կշարունակի ուղեղներ լվանալ, մանավանդ որ բավականին խորհրդանշական վայր են ընտրել միջոցառման համար` այն տեղի կունենա Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ