Մամուլ 1 տարի առաջ - 08:20 10-12-2024

Աղազարյանի մանդատը Աննա Հակոբյանն է պահանջում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխող թիմում խոսում են, որ Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու գործընթացը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի կողմից է հրահանգված, որքան նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի։ Պատմեցին, որ ՔՊ-ականներից ոմանք փորձել են Փաշինյանի մոտ բարեխոսել, թե` «մեր Աղազարյանն է, չի դնում՝ թող չդնի մանդատը, չարժե մեծ աղմուկ բարձրացնել», սակայն նա կատեգորիկ է եղել` պետք է դնի։ ՔՊ-ում էլ պարզել են, որ հոկտեմբերի վերջերին Աղազարյանը հարցազրույց է տվել եւ Աննա Հակոբյանի «կլիենտներից» մեկին՝ բլոգեր Ռոման Բաղդասարյանին անվանել է «ստոր մարդ»:

Ասել է. «Ես չգիտեմ, թե նա ինչպես է հայտնվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավիրած հավաքին»։ Ապա, անդրադառնալով Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե ինքը «շնորհակալ է Ադրբեջանին, որ կալանավորել է Ռուբեն Վարդանյանին... նա պետք է սատկի Բաքվի բանտում», ասել է. «Անգամ եթերային բառերս չեն հերիքում, որ գնահատական տամ նման մարդուն»։ Ի դեպ, Աղազարյանը դեռ չի արձագանքում իր մասին տարածվող կեղծիքներին, բայց սպառնում է` եթե իր նկատմամբ ճնշումները շարունակվեն, անուններ է հնչեցնելու։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ