Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:44 07-07-2022

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ներքին Հանդ

Սյունիքի մարզում շարունակվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը: Ներքին Հանդ բնակավայրում նա այցելեց Սոսիների պուրակ, որտեղ նրան դիմավորեց ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը:

Արգելավայրը ստեղծվել է 1958 թվականին, Ներքին Հանդ և Շիկահող գյուղերի մերձակա տարածքում, ՀՀ Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսի ծառատեսակի պահպանության և վերարտադրության նպատակով: Շրջայցի ընթացքում Արման Մկրտչյանը վարչապետի տիկնոջը ներկայացրեց «Սոսու պուրակի» մասին լեգնեդներից մեկը և նշեց, որ պուրակում աճող ծառերը 250-300 տարվա պատմություն ունեն։

Ներքին Հանդում վարչապետի տիկինը հանդիպեց գյուղի բնակիչների հետ, լուսանկարվեց նրանց հետ և հետաքրքրվեց նրանց կենցաղով: Աննա Հակոբյանին գյուղի բնակիչները հայտնեցին իրենց մտահոգությունները։ Վարչապետի տիկինը ասաց, որ Կառավարությունն ամեն բան անում է խաղաղության օրակարգի հաստատման համար։
Ներքին Հանդի բնակիչները շնորհակալություն հայտնեցին վարչապետին և Կառավարությանը՝ իրենց տրամադրվող օգնության համար։

Նրանք վարչապետի տիկնոջը խնդրեցին իրենց մեկ օրով տրամադրել փոխադրամիջոց, որպեսզի գյուղի կանանց համար շրջայց կազմակերպվի Հայաստանի տեսարժան վայրերից որևէ մեկում։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոստացավ կազմակերպել գյուղի բոլոր կանանց այցելությունն ու ժամանցը Սևանի վանք և Գառնի, Գեղարդ։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան