Ներքին 3 տարի առաջ - 22:14 02-03-2023

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է «Թումո» կենտրոն

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Բեռլինում գտնվող «Թումո» կենտրոն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, վարչապետի տիկինը, մասնաճյուղի տնօրեն Պավել Մորդելի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին։

«Տնօրեն Մորդելը Աննա Հակոբյանին է ներկայացրել կենտրոնի մասնագիտական ուղղությունները, որոնք հասնում են մեկ տասնյակի՝ ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, խաղերի, ֆիլմերի ստեղծում և այլն։

Բեռլինի պատմական Շառլոտենբուրգ թաղամասում գտնվող Թումոն բացվել է 2020 թվականի նոյեմբերին: Պաշտոնական բացումը, սակայն, 2021-ին է տեղի ունեցել։ Թումո Բեռլինի համար կառուցվել է 4 հարկ ունեցող նոր շենք։ Սա Թումոյի 5-րդ միջազգային կոնտրոնն է, որտեղ անվճար սովորում է շուրջ 1200 սան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր և տնօրեն Մորդելի ուղեկցությամբ շրջել է բոլոր հարկերում ու լսարաններում, հետևել դասապրոցեսին, զրուցել սաների հետ։

«Թումո»-ն կենտրոններ ունի Հայաստանում, Արցախում և աշխարհի 6 երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում՝ 2 կենտրոն, Լիբանանում, Գերմանիայում, Ալբանիայում, Ուկրաինայում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել