Ներքին 1 տարի առաջ - 00:29 07-02-2025

Քաղաքական դավադրությո՞ւն, թե՞ ազգային կորուստ. թուրքական ծրագրերը Հայաստանում

Հայաստանի քաղաքական դաշտում վերջին շրջանի զարգացումները վկայում են ոչ միայն ներքաղաքական ճգնաժամի խորացման մասին, այլև արտաքին ուժերի ակնհայտ ներգրավվածության ու ազդեցության։

Նիկոլ Փաշինյանը Atlantic Councilում իր վերջին ելույթի ժամանակ հերթական խիստ վտանգավոր ազդակներ փոխանցեց, որոնք հուշում են ազգային շահերի հերթական զոհաբերման մասին՝ միջազգային ասպարեզում տրված «թրքական պատվերների» շրջանակներում։

Ելույթի ընթացքում վարչապետը բարձրացրեց մի շարք հարցեր, որոնք բացահայտորեն հակասում են Հայաստանի ազգային շահերին։ Հատկապես Հայաստանի բոլոր հայցերի հետկանչի պատրաստակամությունը ընդդեմ Ադրբեջանի։ Սա հարված է թե՛ Հայաստանի իրավունքներին, թե՛ Արցախի հարցի կարգավորման իրավական հիմնավորմանը։

Մինչ Հայաստանի քաղաքացիները փորձում են գլուխ հանել 100-դրամանոց սոցիալական խնդիրներից, իշխանությունը զբաղված է ավելի լայնամասշտաբ ծրագրերի իրականացմամբ։ Այս ամենի ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորությունների նվազեցման կամ ցրման առաջարկը ևս մեկ նախանշան է այն փաստի, որ տարածաշրջանային հարցերի կարգավորման այլընտրանքային ուղիներ են փնտրվում՝ ոչ հայկական շահերի օգտին։

Ելույթից հետո հարց է առաջանում՝ արդյո՞ք որևէ բարձրաստիճան ներկայացուցիչ ԱՄՆ-ից հանդիպեց վարչապետի հետ։ Այս փաստի բացակայությունը ևս մեկ անհանգստացնող ազդակ է։ Եթե նախկինում նման հանդիպումները համարվում էին կարևոր դիվանագիտական իրադարձություններ, ապա այսօր մենք գործ ունենք լիակատար անտեսման հետ։

Այստեղ առաջանում է մի նոր հարց՝ արդյո՞ք սա ևս մեկ նշան է, որ արտաքին աշխարհում Հայաստանը կորցրել է իր երբեմնի դիվանագիտական կշիռը։ ԱՄՆ ներկայիս վարչակազմը, կարծես, հստակ հեռավորություն է պահում։

Արդյո՞ք սա դավադրություն է, թե պարզապես սխալ քաղաքականություն

Կարելի է խոսել երկու հիմնական սցենարի մասին՝

1. Կեղծիքի և դավադրության տեսություն, ըստ որի՝ իշխանությունը բացահայտ իրականացնում է «թրքական պատվերներ»՝ հետևելով արտաքին ուժերի ծրագրերին։

2. Սխալ հաշվարկների և քաղաքական անհեռատեսության արդյունք, որտեղ ոչ այնքան դավադրություն կա, որքան կառավարման ցածր որակ ու անհեռատեսություն։

Այսպիսով, թե՛ ներսում, թե՛ դրսում Հայաստանի վրա ճնշումը շարունակվում է, և նման ելույթները միայն խորացնում են երկրի քաղաքական մեկուսացումը։ Ազգը կանգնած է բախտորոշ ընտրության առջև՝ շարունակել պարել արտաքին ուժերի նվագած դուդուկի տակ, թե պայքարել ազգային շահերի համար։

Ք․Ս․

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ