Ներքին 1 տարի առաջ - 22:32 06-02-2025

Ռուբեն Վարդանյանի պայքարելու կամքը ուղղակի ապշեցնող է. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայարապետյանը տելեգրամյան ալիքում գրառում է արել և կցել Ռուբեն Վարդանյանի լուսանկարը. «Ադրբեջանական կողմը այսօր Բաքվում մեր հայրենակիցների դեմ իրականացվող շինծու «դատավարություններից» հրապարակումներ է արել։ Բացի Արայիկ Հարությունյանի խոսքերից, մեջբերել են նաև Դավիթ Բաբայանի խոսքը, իբր նրանք ասում են, թե ճնշումներ չկան։ Բայց իրողությունը հասկանալու համար բավական է կարդալ Բաբայանի ասածն ամբողջությամբ, որտեղ նաև ասված է․ «․․․Թող նրանք, ովքեր կարող էին լինել մեր տեղում, իրենց հարց տան՝ իրենք ինչպես կվարվեին․․․»։
Կարծում եմ անգամ ճնշումների տակ ու նման բարդ իրավիճակում Բաբայանը իր ուղերձը տվել է։

Նաև ասեմ, որ ես լուսանկարներ առհասարակ չեմ դնում իմ էջում՝ հասկանալի պատճառներով, բայց Ռուբեն Վարդանյանի այս լուսանկարը ինձ վրա շատ ազդեց, այս մարդու պայքարելու կամքը ուղղակի ապշեցնող է»․․․

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի