Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:00 06-02-2025

Հեռավար կրթության ծավալները քաղաքային դպրոցներում կսահմանափակվեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախատեսվում է սահմանափակել քաղաքային բնակավայրերի դպրոցներում հեռավար կրթության ծավալները: Ըստ նախագծի հիմնավորման՝ նախորդ փոփոխություններով հեռավար կրթության կազմակերպման կարգից հանվել էին «գյուղական բնակավայրում գտնվող» բառերը, ինչը հանգեցրել էր հեռավար ուսուցման մեծ ծավալների տարածման նաև քաղաքային բնակավայրերի դպրոցներում։

Սակայն ԿԳՄՍՆ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեռավար կրթությունը չի կարող փոխարինել առկա ուսուցման գործընթացին, ուստի նպատակահարմար է վերադարձնել նախկին կարգավորումը։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ հեռավար ուսուցումը կպահպանվի միայն գյուղական բնակավայրերում, որտեղ ուսուցչի թափուր տեղերը չեն համալրվում մրցութային կարգով։ Մինչ այդ՝ համապատասխան առարկայի դասընթացները կվարեն մենթոր դպրոցների ուսուցիչները՝ ապահովելով կրթության շարունակականությունը։

Քաղաքային բնակավայրերում, որտեղ ուսուցչի թափուր տեղի համալրման խնդիրը կարգավորելի է, հեռավար ուսուցման կազմակերպումը կսահմանափակվի, որպեսզի դասապրոցեսը շարունակի ապահովել բարձր որակ։
ԿԳՄՍՆ-ն ընդգծում է, որ այս փոփոխությունն ուղղված է հանրակրթական հաստատություններում կրթության որակի բարձրացմանը և դասապրոցեսի արդյունավետության ապահովմանը։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է