Նոր Խարբերդում հայտնաբերվել է գաղտնի լաբորատորիա, որտեղ թմրամիջոցների մեջ օգտագործվող նյութեր են պատրաստել․ shamshyan.com
copy image url

Նոր Խարբերդում հայտնաբերվել է գաղտնի լաբորատորիա, որտեղ թմրամիջոցների մեջ օգտագործվող նյութեր են պատրաստել․ shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 21:32 05-02-2025
Փետրվարի 4-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում, որ իրենց վարչական շրջանում գտնվող Նոր Խարբերդ Այգեգործական ընկերություններից մեկում ստեղծվել է գաղտնի լաբորատորիա, որտեղ իրականացվում է պրեկուրսորների ապօրինի շրջանառություն, թմրանյութերի, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների կամ դրանց համարժեք նյութերի պատրաստելու նպատակով պրեկուրսորների ապօրինի պատրաստում, շրջանառություն, իրացում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 4-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվում, ապա համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ Նոր Խարբերդի Այգեգործական ընկերության փողոցներից մեկից ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 66-ամյա Հովհաննես Դ․-ին։

Վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ իր տան նկուղում հարմարեցված լաբորատորիա է ստեղծել, որտեղ էլ իր կողմից քիմիական նյութերի խառնումից ստացել է պրեկուրսոր տեսակի նյութեր։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Նույն օրը արդեն Շենգավիթի քննիչը դիմում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլատրի խուզարկություն կատարվի նշված հասցեում։ Դատարանում դռնփակ նիստն անկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնով դատավորը բավարարում է քննիչի միջնորդությունը ու քննչական խումբը Շենգավիթի ոստիկանների հետ մեկնում են Նոր Խարբերդի նշված վայր և այնտեղ հայտնաբերում են կարծր տեսակի զանգված, տարբեր ապակյա և պլաստմասե տարաներով պրեկուրսորների նյութեր, որոնք քննիչը առգրավում է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ևս 1 հոգի ներգրավված է այս գործում, ում նույնպես Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երկրորդ անձը Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Դ․-ն է, ով Հովհաննես Դ․-ի որդին է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ