Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 շաբաթ առաջ - 18:27 04-02-2025

Փետրվարի 8-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը

Փետրվարի 8-24-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, ինչպես նաև՝ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Ուշագրավ է, որ հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները կատարվում են ոչ միայն հայ, այլև օտարերկրյա հայտնի մենակատարների մասնակցությամբ, որոնք հետագայում այդ ստեղծագործություններն ընդգրկում են իրենց երկացանկում։

Փառատոնի շրջանակում նախատեսվում է ստեղծագործությունների թվայնացում, տեսագրված և ձայնագրված տեղծագործությունները տեղ են գտնում միջազգային մեդիա հարթակներում՝ հասանելի դառնալով բազմաթիվ օգտատերերի շրջանում ամբողջ աշխարհում։

Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը կմեկնարկի համաշխարհային երկու պրեմիերայով։
Փետրվարի 8-ին առաջին անգամ կհնչի ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի Թիվ 4 սինֆոնիան՝ «Շնորհալի, աղօթական», որն ընծա է Սբ Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի ննջման 850-ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծմանը: Բացման համերգին տեղի կունենա մեկ այլ ժամանակակից կոմպոզիտորի՝ Քրիստինա Առաքելյանի Դաշնամուրի կոնցերտի պրեմիերան։ Որպես մենակատար հանդես կգա հեղինակը՝ Քրիստինա Առաքելյանը։ Համերգի ընթացքում կհնչեն նաև հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից։

Փետրվարի 17-ին կայանալիք համերգը նվիրված է կոմպոզիտոր Գագիկ Հովունցի 95-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչեն Գագիկ Հովունցի, Արթուր Ահարոնյանի և Արփինե Կալինինայի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես կգան դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը և սոպրանո Շուշիկ Պարսումեանը։
Փետրվարի 18-ն կայանալիք համերգին ելույթ կունենա նորաստեղծ Հայկական պղնձյա փողային կվինտետը։ Երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Պետրոս Շուժունյանի, Նուբար Ասլանյանի և Անդրանիկ Բերբերյանի ստեղծագործությունները։

Փետրվարի 24-ին հրավիրված համերգի ընթացքում ճապոնացի դաշնակահար Ռիեկո Ցուչիդայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կկայանա Միշել Լեգրանի Դաշնամուրի կոնցերտի հայաստանյան պրեմիերան։ Երեկոյի ընթացքում կհնչի նաև անվանի կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 4-րդ սիմֆոնիան։

Փառատոնային համերգները կղեկավարեն դիրիժորներ Ջուն-Սան Պարկը, Ալեքսանդր Հումալան և Ջանլուկա Մարչիանոն։

Ամենից շատ դիտված

15:50 Լճաշենցի 51-ամյա կինը խոստովանել է, որ ծծմբաթթուն ինքն է լցրել 24-ամյա տղայի վրա․ վերջինը մահացել է
20:12 Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. Քյոխ
18:00 Պատրա՞ստ եք ներողություն խնդրել ձեր թիմակցի ճղճիմ խոսույթի համար․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:28 Ո՞վ է պատասխան տալու նրա մահվան համար․ Տիգրան Արզաքանցյանի կինը լացում է
21:05 Տո ո՞վ են որ. Ագնեսա Խամոյանի հարցին պատասխանելիս Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը
22:03 Եթե գույքահարկը չեք կարողանում տալ, ձեր բնակարանը վարձով տվեք, գնացեք գյուղ. Փաշինյան
15:20 Սոցապը վտարում է արցախցիներին․ գազն ու հոսանքն անջատել են, հացից զրկել, ասում են՝ շենքը պետք է ազատեք
08:50 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
16:54 Արտաշատում «Opel»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից 2-ը՝ անչափահաս. shamshyan.com
18:44 Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ն այրվել է. shamshyan.com