Արտաքին 1 տարի առաջ - 17:53 02-02-2025

Փետրվարի 3-ին կմեկնարկի Գազայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը

Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը պետք Է սկսվի փետրվարի 3-ին։ Հիշեցնենք՝ այդ մասին ավելի վաղ հայտարարել էին Կատարի ԱԳՆ-ից։
Բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի հրադադարի մասին համաձայնագրի իրագործման 16-րդ օրը։

Կատարի ԱԳՆ-ից հայտարարել են՝ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել: Նրա խոսքով՝ միջնորդները ուշադիր հետևում են կողմերի կողմից հրադադարի դրույթների կատարմանը: