Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:58 03-02-2025

27 տարի առաջ այս օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«27 տարի առաջ այս օրը
27 տարի առաջ այս օրը ԼՏՊ-ն հրաժարական տվեց:

Ես երեք տարի եղել էի իր կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը, պաշտպանել էի իրեն քաղաքական հարձակումներից, բայց 1996-ի ընտրություններից հետո իմ կամքով հեռացել էի պաշտոնից՝ իշխանական համակարգի և անձամբ իր մասին իմ կարծիքը հայտնելով շատ բարձր մի պաշտոնյայի` հայտարարելով, թե իրենք երկիրը տանում են դեպի աղբանոց, և ես չեմ ցանկանում մասնակից լինել այդ գործին։

Հեռանալով` ինքս իմ համար վերլուծել էի իշխանական համակարգի վարքը, ապա զննել ժողովրդի պահվածքը և իրականության բացատրության մի վարկածի էի հանգել, համաձայն որի իշխանությունները ոչ թե մեր դժբախտությունների պատճառն են, այլ իրենք իրենց հերթին հետևանք են, իսկ պստճառը հարկավոր է փնտրել ժողովրդի մենթալիտետի մեջ։

Հեռանալուց անցել էր մեկ տարի։ Եվ ահա, 1998 թվականի փետրվարի 3֊ին
խնջույքի էի հրավիրված։ Խնջույքի թեժ պահին լուր հասավ ԼՏՊ հրաժարականի մասին։ Խնջույքականներին մի աննկարագրելի ցնծություն համակեց, որպիսին տեսել եմ մեկ էլ 20 տարի անց, 2018-ի ապրլի 23-ին Ամիրյանի վրա ու Հանրապետւթյան հրապարակում:

-Այս ցնծությունը երկար չի տևի,- ասացի կողքիս նստածներին,- քանի որ ցնծացող այս մարդիկ միամտաբար կարծում են, թե իրենց կյանքի վատ բաներն առաջին դեմքով են պայմանավորված: Եվ, որ ամենացավալին է, նոր իշխանություններն էլ են այդպես միամիտ: Իսկ դա նշանակում է, որ երկրում ոչինչ չի փոխվելու, և այս մարդիկ հիասթափվելու են:

Անցավ մի որոշ ժամանակ, և եղավ այն, ինչ կանխատեսել էի՝ ցնծությունն արագ մարեց, իսկ 1998-ի փետրվարի 3-ին ԼՏՊ֊ի հրաժարականով ցնծացող այն նույն մարդիկ ուղիղ տաս տարի անց արդեն մարտնչում էին նույն ԼՏՊ-ին ետ բերելու համար:

ՀԳ
2018-ի ապրիլի 23-ին, տեսնելով հրապարակի ցնծացող բազմությանը, նույնն եմ ասել՝ միևնույն հիմնավորւմներով....»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ