Սպորտ 1 տարի առաջ - 17:30 31-01-2025

ՀՖՖ-ի հայտարարությունը ոչնչի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ։ Գլխավոր մարզիչ չգտնող ֆեդերացիան փորձում է հանգստացնել իրավիճակը․․․

ՀՖՖ-ի հայտարարությունը՝ ստորև․

«Հարգելի երկրպագուներ, ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ,

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։

Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։

ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը»։

Ի՞նչ է ստացվում․ մարզիչները մերժում են ՀՖՖ-ին, իսկ կառույցը խորհուրդ է տալիս ևս մի փոքր սպասել։ Այնինչ, շատ շուտով՝ մարտի 20-ին և 23-ին Ազգերի լիգայի անցումային հանդիպումներն են Վրաստանի ընտրանու դեմ։

Այս իրավիճակը ձեռնտու է ֆեդերացիային, քանի որ եթե մի փոքր էլ ուշանա գլխավոր մարզչի նշանակումը, ՀՖՖ-ի տաքուկ կաբինետներում պատսպարվածները դարձյալ կազմելու են ազգային թիմի հայտացուցակը, նշանակեն գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, որին էլ վերագրելու են պարտությունները, իսկ հաղթանակները գրանցելու են իրենց օգտին․․․

Ամենից շատ դիտված

21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն