Ադրբեջանը կարող է հեռացվել ԵԽ-ից և ԵԽԽՎ-ից․ ինչ կտա դա ՀՀ-ին
copy image url

Ադրբեջանը կարող է հեռացվել ԵԽ-ից և ԵԽԽՎ-ից․ ինչ կտա դա ՀՀ-ին

Արտաքին Խոսք 2 ամիս առաջ - 22:20 30-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը շարունակվում է առանց ադրբեջանական պատվիրակության մասնակցության։ Դեռևս 2024 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ իր այդ աննախադեպ որոշման համար նշելով մի շարք պատճառներ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները։

Հատկանշական է, որ իրավապաշտպան 10 կազմակերպություններ էլ դիմել են ԵԽԽՎ-ին՝ պահանջելով Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվերականգնել։ Այս համատեքստում կարծիքներ են հնչում, որ հարցականի տակ է դրված Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության հարցը, և այս երկիրը կարող է առհասարակ հեռացվել խորհրդից։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նշեց՝ Ադրբեջանում ակնկալում են, որ կարող է մի պահ գալ, երբ ԵԽԽՎ-ում ադրբեջանական գործողությունները կդատապարտվեն, և այդ մարմինն իրենց համար կլինի քաղաքականապես վտանգավոր։ Ըստ նրա՝ ԵԽԽՎ-ում կարող են հակաադրբեջանական որոշումներ ընդունվել, ուստի Բաքուն որոշել է չմասնակցել կառույցի աշխատանքներին։


/Հրանտ Միքայելյան, քաղաքագետ/

«Արդեն շատ են այն քննարկումները, որոնք ԵԽԽՎ-ում ընթանում են Ադրբեջանի դեմ, դրանք հուշում են, որ կարող են նաև բանաձևեր ընդունվել, ինչ-որ բանաձև նաև այսօր է ընդունվել, որը կոչ է անում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակել։ Բացի դրանից` գործընթաց կա, որով կարող է Ադրբեջանի հեղինակությունը հարվածի տակ դրվել։ Իսկ եթե Ադրբեջանն ընդհանրապես Եվրոպական խորհրդից դուրս գա, ապա այդ դեպքում ադրբեջանական հարցերը կարող են ԵԽ-ի իրավասություններից դուրս գալ»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին՝ նման հեռանկարը Հայաստանին ի՞նչ կարող է տալ՝ քաղաքագետը պատասխանեց, որ այն օբյեկտիվորեն բավականին սահմանափակ ազդեցություն է ունենալու։ Նա նկատում է՝ ամեն դեպքում ԵԽԽՎ-ն անմիջական գործունեության որևէ հնարավորություն չունի․ «Իհարկե, այդ ազդեցությունները կկուտակվեն` ազդելով տարբեր երկրների կողմից կայացվող աշխարհաքաղաքական որոշումների վրա, ապա ինչ-որ հեռանկարում Հայաստանի համար նույնպես կարող են ազդեցություն ունենալ։ Բայց այս պահի դրությամբ չեմ կարծում, որ Ադրբեջանի համար էական վտանգ կա, իմիջային վտանգ կա, անվտանգային ու արտաքին քաղաքական՝ չեմ տեսնում»։

Քաղաքագետը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է հեռացվել ԵԽԽՎ-ից` հիշեցնելով, որ ԵԽԽՎ-ից հեռացվել է նաև Բելառուսը։ «Բելառուսից ոչ պակաս բռնապետություն է նաև Ադրբեջանը, շատ ավելի վատ իրականում՝ ռազմական հանցագործ իշխանությամբ։ Ինչու ոչ, այս հարցը կարող է ավելի օրակարգային դառնալ, այդ ուղղությամբ միտումներ կան։ Ամեն դեպքում ես խորհուրդ կտայի շատ մեծ ակնկալիքներ չունենալ, որ դա Հայաստանի համար անմիջական հետևանքներ է ունենալու, օրինակ՝ դրանից հետո Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակը կբարելավվի և այլն։ Դա կլինի ինչ-որ փոքր ներդրում՝ ընդհանուր գործողությունների մեջ»։

Հրանտ Միքայելյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ դեռևս 2023 թվականի փետրվարին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում էր կայացրել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով շատ կարճ ժամկետում վերջ տալ Արցախի շրջափակմանը, սակայն Բաքուն անտեսեց այդ որոշումը։ Նա հավելեց՝ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը բանաձևեր ու որոշումներ անտեսելու շատ մեծ փորձ ունի, հավանաբար այդպես էլ կշարունակվի։ «Ուստի կարծում եմ, որ Ադրբեջանին կարող են հեռացնել ԵԽԽՎ-ից, այդ միտումը նկատելի է, սակայն դրանից չպետք է շատ մեծ ակնկալիքներ ունենանք»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ