Ուղիղ եթեր
Ես այն մեկը չեմ, որ այս լկտիությանն ու ապօրինությանը վերջ կդնի
copy image url

Ես այն մեկը չեմ, որ այս լկտիությանն ու ապօրինությանը վերջ կդնի

Միտք Ներքին 5 ամիս առաջ - 14:00 29-01-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հրապարակել է ևս մի հատված իր «Բանտային օրագրից», որը հանրային հակասական արձագանքների արժանացել։ Մարդիկ վրդովված են, թե ինչո՞ւ նա իր կատարած վատ բաների մասին չի գրում, չի խոստովանում իր ապօրինություններն ու ներողություն խնդրում։

«Սա մի փոփոխություն է, որի արդյունքում մարդը տվյալ երկրի բնակչից վեր է ածվում քաղաքացու, և ուրեմն՝ որևէ մեկի դեմ տեղի ունեցող ապօրինությունը համարում է ի՛ր դեմ տեղի ունեցող ապօրինություն, այդ ապօրինության դեմ պայքարը համարում է իր անձնական գործը, իրեն պատասխանատու է զգում այն վիճակի համար, որ հաստատված է այսօր, իրեն պատասխանատու է զգում այն վիճակի համար, որ հաստատված կլինի վաղը, և ուրեմն՝ պատրաստ է իրենից կախվածը անել՝ անարդարության և ապօրինության դեմ պայքարին աջակցելու, այդ պայքարը խթանելու և նրա անշրջելի և վերջնական հաղթանակին հասնելու համար», գրում է Փաշինյանը։

Քաղաքացիական գիտակացության հասունացմանն ուղղված այս ողջամիտ քննադատությունն, իհարկե՝ դրական է և ողջունելի։ Սա նաև քաղաքացիական պատասխանատվության բոլոր ժամանակների բանալին է, որի մասին բազմաթիվ ուսանելի պատմություններ կան բազմաթիվ ժողովուրդների մոտ։

Փաշինյանի կողմից հաջորդիվ թվարկված ապօրինությունների, հանցագործությունների մասին շղթայական վկայությունները ապացուցում են, թե ինչ վատ հետևանքներ կարող են ունենալ քաղաքացու պասիվությունը, անտարբերությունը ապաշնորհ, ապապետական, մարդու իրավունքները և ժողովրդավարության հիմնարար արժեքներն արհամարհող իշխանությունների ապօրինությունների, ինքնիրավչության, օրինախախտումների վերաբերյալ։

Ինչու՞ է Փաշինյանն այսօր հիշեցնում այս թեման։ Արդյո՞ք ՔՊ-ական իշխանությունը էապես վերանայելու է իր մոտեցումները ապօրինությունների վերաբերյալ։

«Բանտային օրագրից» մեջբերված հատվածն ավարտվում է հետևյալ տողով՝ «... մի՞թե չկա մեկը, որ այս ամենին, այս լկտիությանն ու ապօրինությանը վերջ կդնի»։ Այս տողով Փաշինյանն ակնարկում է, որ եթե ինքը հասնի իշխանության, ապա գուցե «այս լկտիությանն ու ապօրինությանը վերջ կդնի»։ Այսօրինակ ակնարկներն են մեծացրել նրա ժողովրդականությունը, ապահովել ժողովրդի աջակցությունը 2018-ի իշխանափոխության ժամանակ։ Սակայն իրականությունն այլ է։

Կողմնակալ դիտորդի հայացքով՝ Փաշինյանի օրոք նույնպես բազմաթիվ ապօրինություններ, օրինախախտումներ, հանցագործություններ են տեղի ունեցել ու մնացել անպատիժ։ Դրանք ծավալով ու սարսափելիությամբ ավելի են քան նախկինների օրոք տեղի ունեցածները։ Իսկ հանրության մեծ մասն, ինչպես նախկինների օրոք, այնպես էլ Փաշինյանի օրոք անտարբեր հայացքով է ուղեկցում դրանք, արմատապես չի վերանայվում հանրային վերաբերմունքը Փաշինյանի և նրա ղեկավարած ուժի նկատմամբ։

Փաշինյանն էլ, տեսնելով ժողովրդի անտարբերությունն իր, իր թիմակիցների ապօրինությունների, հանցագործությունների հանդեպ, հավանաբար՝ կարծում է, թե այս ժողովրդին հասնում է։ Հետևաբար՝ նա ներողություն չի խնդրում իր օրոք կատարված սարսափելի բաների համար, որոնց միայն հիշատակումը ցավ է պատճառում տուժածներին, զոհերի հարազատներին, գիտակից քաղաքացիներին։ Փաշինյանի թիմակիցներն էլ անպատիժ մնալով, հավանաբար, կարծում են, որ կարող են վաղը ևս ապօրինություններ ու օրինախախտումներ անել, և այդպես շարունակ։

Պարզ ասած՝ Փաշինյանը, ցանկության պարագայում, կարող է պատասխանել տարիներ առաջ բարձրացրած իր հարցադրմանը հետևյալ կերպ՝ «Այո, ես այն մեկը չեմ, որ այս լկտիությանն ու ապօրինությանը վերջ կդնի»։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:50 «Մեղրիի միջացքն» էլ Ռամիլ Սաֆարովի անունով կանվանեն․ դա Նիկոլի մոտ էմոցիա չի առաջացնի
11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
18:00 Ոչ մեկ հայրենիքի մասին չի մտածում․ Լևոնն էլ, Քոչոն էլ, Սերժոն էլ, Փաշօղլուն էլ կաշառակեր են․ հարցում
22:43 Հանուն ապրելու իրենք են կռվում, իսկ հայը` հանուն Հայրենիքի ու մուսուլմանացման չգնալու. լրագրող
22:50 Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին
23:23 Հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
22:35 Ալիևի կոշիկ լիզողի թիրախում բոլորս ենք՝ սկսած խեղճուկրակ Կիմա տատից՝ մինչև աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը
23:46 Ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ