Սպորտ 1 տարի առաջ - 13:20 29-01-2025

Վերադարձ այնտեղ, որտեղից սկսվել էր փառահեղ պատմությունը․ Նեյմարը գնում է տուն

Ֆուտբոլի պատմության ամենաէքսցենտրիկ կերպարներից մեկը վերադառնում է իր հարազատ ակումբ՝ «Սանտոս»։

Բրազիլացին հենց «Սանտոսից»՝ ֆուտբոլի արքա Պելեի հարազատ ակումբից էր տեղափոխվել «Բարսելոնա»՝ նվաճելու եվրոպական ֆուտբոլը։ Ստացվեց այն մասամբ, Նեյմար դա Սիլվա Սանտոս Ժունիորը այդպես էլ չօգտագործեց իր ամբողջ պոտենցիալը․․․

Տեղափոխվելով «Բարսելոնա»՝ ամեն ինչ դասավորվեց ավելի քան լավ․ գեղեցկագույն գոլեր, տիտղոսներ, Չեմպիոնների լիգայի գավաթ, թվում էր՝ հաջորդը Ոսկե գնդակն է, սակայն չարաբաստիկ ստվերը խանգարեց․․․ շատ է խոսվել այն մասին, որ Նեյմարը ցանկանում էր դուրս գալ Մեսսիի ստվերի տակից, քանի որ չնայած հիանալի խաղին, միևնույն է՝ արգենտինացին է լինելու գահին։

Նեյմարը չսպասեց և 2017 թվականին կայացավ ֆուտբոլի պատմության խոշորագույն գործարքը․ 222 միլիոն եվրոյի դիմաց Նեյմարը տեղափոխվեց ՊՍԺ․․․ այստեղ էլ սկզբում ամեն ինչ լավ էր, սակայն Չեմպիոնների լիգայի չնվաճած գավաթը, անհաջողությունները հավաքականում Նեյմարին դարձյալ տեղավորեցին ստվերի, այս անգամ էլ՝ Մբապեի ստվերի տակ․․․

Նեյմարը չսպասեց նաև այս անգամ․ 2023 թվականին 150 միլիոն եվրո վճարեցին «Ալ-Հիլալի» հարուստ սեփականատերերը, որպեսզի Նեյմարը տեղափոխվի Սաուդիան Արաբիա։ Այստեղ արդեն ամեն ինչ նմանվեց զավեշտի․ ֆուտբոլիստը մոտ 1 տարի ապաքինվում էր վնասվածքից․ «Ալ-Հիլալի» կազմում ընդամենը 7 հանդիպման մասնակցեց, խփեց 1 գոլ, որի համար վարձատրվեց․․․ 150 միլիոն եվրո։ Այո-այո, սա ճիշտ է։

Այժմ էլ «անառակ որդին» վերադառնում է «Սանտոս»․ ֆուտբոլային հորիզոնում մնում է միայն Մունդիալ-2026-ը, որից երկրպագուները դեռ սպասելիք ունեն Նեյմարից։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է